Գող ձևացող
Գող ձևացող | |
Գող ձևացող | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Anobiidae |
Ցեղ | Ptinus |
Տեսակ | Գող ձևացող (P. fur) |
Միջազգային անվանում | |
Ptinus fur |
Գող ձևացող (լատին․՝ Ptinus fur), ձևացողների ընտանիքի բզեզ, պարենամթերքների պաշարների վտանգավոր վնասատու։ Բզեզներն ու թրթուրները վնասում են հացահատիկը, ձավարեղենը, ալյուրը, ալրեղենն ու մակարոնեղենը։
Նկարագրություն խմբագրել
Մարմնի երկարությունը 2-4 մմ է, առաջնամեջքը՝ դեղին մազիկներից կազմված 2 երկայնական նեղ գծերով։ Էգերը գորշ սև, ձվաձև վերնաթևերով (չեն թռչում), արուները՝ շիկակարմիր կամ գորշ, երկարացած վերերով և լավ զարգացած հետին թևերով (թռչում են)։ Առաջնամեջքը խիտ ծածկված է մազիկներով, իսկ վերնաթևերը ծածկված են սպիտակ թեփուկներով[1]։ Թրթուրների երկարությունը միչև 6 մմ է, կորացած, սպիտակ, դեղնադարչնագույն գլխով և կրծքային 3 զույգ ոտքերով՝ բաց դեղնավուն մազիկներով խիտ ծածկված։ Հարսնյակավորվելիս սննդի մասնիկներն իրար կպցնելով՝ բոժոժ է հյուսում կամ կրծելով ու միջուկն ուտելով «օրորոց» է պատրաստում։
Տարածվածություն խմբագրել
Լայնորեն տարածված է։ Ապրում է փակ շինություններում, վարում գիշերային կյանք, անհանգստացնելիս որոշ ժամանակ մնում է անշարժ (այստեղից՝ անվանումը)։ Փչացնում է միջատների և թռչունների խրտվիլակների թանգարանային հավաքածուները[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Insect Fact Sheet 12. Spider Beetles & Biscuit Beetles» (PDF). Salford City Council. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Curran C.H. Note on Ptinus fur, L., and villiger, Reit., as Stored Product Pests in Canada // 55th Annual Report of the Entomological Society of Ontario. — 1925. — С. 28-29.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գող ձևացող» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գող ձևացող» հոդվածին։ |