Վնասատու, կենդանատեսակ, որը վնաս է հասցնում մարդու առողջությանը կամ նրա տնտեսությանը[1]. Վնասատուները նվազեցնում են մշակաբույսերի բերքատվությունը և դրա որակը՝ դրանով իսկ պատճառելով հսկայական տնտեսական վնաս։ Հայտնի են ավելի քան 60 հազար վնասատուների տեսակներ, որոնք առավելապես միջատներ են, տզեր, խխունջներ, թռչուններ և կաթնասուններ։ Առավելագույն թվով վնասատուները հանդիպում են միջատների շրջանում՝ մոտ 10%։

Գյուղատնտեսական վնասատու — մորեխ Locusta migratoria

Դասակարգվում են ըստ հասցրած վնասի խմբագրել

Գիշատիչներ խմբագրել

Սրանք այն կենդանիներն են, որոնք վնաս են հասցնում գյուղատնտեսական կենդանիներին, հազվադեպ նաև մարդուն։

Գյուղատնտեսական բույսերի վնասատուներ խմբագրել

Կենդանիներ, որոնք վնասում են մշակաբույսերին, դրանց բերքին։ Այս կենդանիների թվին առաջին հերթին դասվում են միջատները, քանի որ ամենաշատ վնասն են պատճառում, ինչը պայմանավորված է նրանց կենսաբանական առանձնահատկություններով, բազմազանությամբ, բարձր պտղաբերությամբ և արագ բազմացմամբ։ Մշակաբույսերին վնասում են նաև տզերը, կակղամորթերը, որոշ կլոր որդեր, և մի շարք ողնաշարավոր կենդանիներ, հատկապես որոշ կրծողներ և թռչուններ[2].: Վնասատուները դասակարգվում են իրենց կողմից վնասվող բույսերի անվանումներով, օրինակ՝ հացահատիկային մշակաբույսերի վնասատուներ, պտղատու ծառերի վնասատուներ, անտառի վնասատուներ, ինչպես նաև պահեստի վնասատուներ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ВРЕДИТЕЛИ // Большая медицинская энциклопедия
  2. Сельскохозяйственная энциклопедия, том 1, Третье издание. Москва, Государственное издательство сельскохозяйственной литературы, 1949