Գոհար Գևորգյան

հայ նկարչուհի, արվեստագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գոհար Գևորգյան (սեպտեմբերի 26, 1976(1976-09-26), Ադիս Աբեբա, Եթովպիա), հայ-եթովպացի նկարչուհի, արվեստագետ։ Իր արվեստում կիրառում է գեղարվեստական բազմազան նորարար տեխնիկաներ։

Գոհար Գևորգյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1976(1976-09-26) (47 տարեկան)
ԾննդավայրԱդիս Աբեբա, Եթովպիա
Քաղաքացիություն Եթովպիա
Մասնագիտություննկարչուհի
 Kohar Kevorkian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գոհար Գևորգյանը ծնվել է 1976 թվականին, Երվանդ Գևորգյանի և Արաքսի Գևորգյանի (ծննդյան ազգանունը՝ Ասլանյան) ընտանիքում։ Գոհարի համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր է մայրը, որը հագուստի մոդելավորող է։ Սովորել է Ազգային Գևորգով վարժարանում, Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, 1995-1997 թվականներին՝ Ադիս Աբեբայի գեղարվեստի և դիզայնի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Լոնդոնի գեղարվեստի ռեգենտ ակադեմիայում։ 2008-2009 թվականներին հաճախել է Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության դասընթացների՝ Սամվել Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Գոհարը ստեղծում է գեղանկարներ, եռաչափ պատկերներ, տան կահավորման պարագաներ, փայտե քանդակներ, սեղաններ, հայելիներ, մոմակալներ, խեցեղեն, կաշվե բարձիկներ, պայուսակներ, ջահեր։ Աշխատանքները ստեղծում է բնական նյութերից, վերամշակված կաշվից ու կաշվե թափոններից։ Համադրելով ավանդական ու նորագույն տեխնիկաները՝ ստեղծում է ժամանակակից նմուշներ։ Գոհարի հեղինակային աշխատանքներից է «Միրդո» աֆրիկյան սանրը[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել Եթովպիայում։ 2019 թվականին Երևանի Նուռ ցուցասրահում տեղի է ունեցել Գոհարի «Արևապար» անհատական ցուցահանդեսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bilen(ብሌን). «Sewasew | Who is Painter Kohar Kevorkian?». www.sewasew.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել