Գոթֆրիդ Դինսթ (սեպտեմբերի 9, 1919(1919-09-09), Բազել, Շվեյցարիա[1] - հունիսի 1, 1998(1998-06-01), Բեռն, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլային մրցավար, պասարկել է Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների գավաթի և Տոնավաճառների գավաթի եզրափակիչ հանդիպումները։

Գոթֆրիդ Դինսթ
Ծնվել էսեպտեմբերի 9, 1919(1919-09-09)
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա[1]
Մահացել էհունիսի 1, 1998(1998-06-01) (78 տարեկան)
Մահվան վայրԲեռն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա[2]
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և ֆուտբոլիստ

Կենսագրություն խմբագրել

Գոթֆրիդ Դինսթը սպասարկել է 1961 թվականի չեմպիոնների գավաթի եզրափակիչը[3], 1962 թվականի աշխարհի առաջնության հանդիպումները, 1965 թվականի տոնավաճառների գավաթի եզրափակիչ, ինչպես նաև 1966 թվականի աշխարհի և 1968 թվականի Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ հանդիպումները[4]։ 1960-ականներին նա համարվում էր Եվրոպայի լավագույն մրցավարներից մեկը։

1966 թվականին նա դատել է 1966 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որը կայացել է հուլիսի 30-ին, որտեղ Անգլիայի հավաքականը հանդիպել է Գերմանիայի հավաքականի հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում տեղի ունեցավ մի դրվագ, որի շուրջ վեճը շարունակվել է երկար ժամանակ․ տանտերերի՝ Անգլիայի գրոհներից մեկի ժամանակ Ջեֆրի Հարստը հզոր հարված է կատարել դարպասին։ Գնդակը դիպչել է խաչաձողին, արտացոլվել է կա՛մ գծի վրա, կա՛մ դրանից հետև և ցատկել դաշտ։ Գոթֆրիդ Դինսթը եզրային մրցավար Թոֆիկ Բահրամովի հետ քննարկումից հետո գրանցել է գոլ[5]։

Չնայած հնարավոր սխալին, Դիենսթին երկու տարի անց վստահվել է 1968 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչի սպասարկումը, որը կրկին ավարտվել է սկանդալով։ Նրան մեղադրում էին մրցաշարի տանտերերի՝ Իտալիայի հավաքականի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի մեջ։ Առաջին խաղակեսում նա 11 մետրանոց չի նշանակել, երբ տանտերերի պաշտպան Ջորջո Ֆերինին վայր է գցել տուգանային հրապարակ ներխուժած Բարի Տրիվիչին։ Երկրորդ խաղակեսի վերջում նա չեղյալ է հայտարարել Դրագան Ջաիչի խփած մաքուր գոլը, իսկ մի քանի րոպե անց նա «օգնել է» տանտերերին հավասարեցնել հաշիվը։ Նույն թվականին ավարտել է մրցավարի կարիերան։ Ընդհանուր առմամբ նա դատել է 28 միջազգային, 42 եվրագավաթային և 252 առաջնության հանդիպում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://worldreferee.com/referee/gottfried_dienst/bio
  2. http://www.nytimes.com/packages/html/sports/year_in_sports/07.30.html
  3. «Бенфика 3:2 Барселона» (ռուսերեն). УЕФА. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «World Referees — WorldReferee.com». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  5. «All England Hails 'Wembley Goal'». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.