Գյունտեր Նետցեր
Գյունտեր Թեոդոր Նետցեր (գերմ.՝ Günter Theodor Netzer, սեպտեմբերի 14, 1944[1][2][3][…], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Գերմանական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Գերմանիայի կրկնակի լավագույն ֆուտբոլիստը։ Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։ Ըստ ՖՊՎՄՖ հարցման, զբաղեցնում է 93-րդ տեղը 20-րդ դարի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների շարքում։ Կարիերան ավարտելուց հետո աշխատել է «Համբուրգի» մարզական տնօրեն (1978-1985)։ Նրա օրոք թիմը երեք անգամ դարձել Է Գերմանիայի չեմպիոն (1978/79, 1981/82, 1982/83), իսկ 1982/83 մրցաշրջանում նվաճել է Եվրոպական չեմպիոնների գավաթը։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 14, 1944[1][2][3][…] (79 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա | |||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Որպես խաղացող հայտնի է դարձել 1972/73 թվականների Գերմանիայի գավաթի՝ «Բորուսիայի» (Մյոնխենգլադբախ) և «Քյոլնի» միջև եզրափակիչ խաղին իր մասնակցությամբ։ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Հենես Վայսվայլերը մեկնարկային կազմում դաշտ չի թողել Նետցերին, քանի որ մոր մահվան պատճառով ֆուտբոլիստը չի մարզվել թիմի հետ խաղի նախօրեին։ Հանդիպման ընդմիջմանը մարզիչը ցանկացել է հայտավորել Նետցերին, սակայն վերջինս մերժել է այդ առաջարկը։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի մեկնարկին Նետցերն առանց մարզչի հրահանգի ինքն է դուրս եկել խաղադաշտ՝ փոխարինելով Քրիստիան Կուլիկին և 94-րդ րոպեին հեռահար հարվածով հաղթանակ պարգևել (Բորուսիային) (2:1)[5][6]։
Նետցերը դարձել է գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը երկու անգամ անընդմեջ դարձել Է Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ։
1973 թվականին Գյունտեր Նետցերը միացել է Մադրիդի «Ռեալին». նա դարձել է ակումբի պատմության մեջ առաջին գերմանացի խաղացողը[7]։ Իսպանիայի հավաքականի հետ Նետցերը երկու անգամ հաղթել Է Լա Լիգան՝ 1975 և 1976 թվականներին, ինչպես նաև նվաճել Իսպանիայի գավաթը 1974 և 1975 թվականներին։ «Ռեալում» երեք մրցաշրջան անցկացնելուց հետո գերմանացին միացել է շվեյցարական «Գրասհոփեր» ակումբին Ցյուրիխից, որտեղ 1977 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[8]։
Կարիերան հավաքականում խմբագրել
Գյունտեր Նետցերի նորամուտը ազգային հավաքականում տեղի է ունեցել 1965 թվականի հոկտեմբերին Ավստրիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Նա 1965-1975 թվականներին ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 37 անգամ՝ այդ ընթացքում դառնալով 6 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում Գյունտեր Նետցերը հաղթել է 1972 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում[9] և 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
Վիճակագրությունը հավաքականում խմբագրել
ԳՖՀ հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1965 | 2 | 0 |
1966 | 2 | 0 |
1967 | 2 | 0 |
1968 | 7 | 0 |
1970 | 3 | 1 |
1971 | 8 | 3 |
1972 | 7 | 2 |
1973 | 1 | 0 |
1974 | 3 | 0 |
1975 | 2 | 0 |
Всего | 37 | 6 |
Մրցանակներ խմբագրել
Որպես խաղացող խմբագրել
Թիմային խմբագրել
«Բորուսիա» Մյոնխենգլադբախ
- Գերմանիայի չեմպիոն (2) - 1969/70, 1970/71
- ԳՖՀ գավաթակիր - 1972/73
«Ռեալ Մադրիդ»
- Իսպանիայի չեմպիոն (2) - 1974/75, 1975/76
- Իսպանիայի գավաթակիր (2) - 1973/74, 1974/75
ԳՖՀ հավաքական
- Աշխարհի առաջնություն - 1974
- Եվրոպայի չեմպիոն - 1972
Անհատական խմբագրել
- ԳՖՀ տարվա ֆուտբոլիստ (2) - 1972, 1973
- Եվրոպայի տարվա երրորդ ֆուտբոլիստ - 1972 (France-Football-ի հարցման համաձայն)
- Ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում - 1972
- Ընդգրկված է Բունդեսլիգայի մրցաշրջանի թիմում (7) - 1965/66, 1966/67, 1967/68, 1968/69, 1969/70, 1970/1971, 1971/72
Որպես մարզական տնօրեն խմբագրել
- ԳՖՀ չեմպիոն (3) - 1978/79, 1981/82, 1982/83
- Եվրոպական Չեմպիոնների գավաթակիր - 1982/83
Մշակույթում խմբագրել
«Ընտրությունների օր» կատակերգությունում նացիստական Գերմանիայի ռազմածովային ուժերի հորինված նավը կոչվում է Գյունտեր Նետցերի անունով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://gfds.de/medienpreise/#medienpreis
- ↑ «Ich spiel dann jetzt» Արխիվացված 2014-11-29 Wayback Machine wz.newsline.de(գերմ.)
- ↑ «Christian Kulik über Netzers Selbsteinwechslung» Արխիվացված 2013-11-10 Wayback Machine 11freunde.de(գերմ.)
- ↑ Гюнтер Нетцер — первый немецкий игрок в истории "Реал" Мадрида repubblica.it(իտալ.)
- ↑ Персональная статистика Гюнтера Нетцера в матчах за клубы Արխիվացված 2021-12-29 Wayback Machine rsssf.com(անգլ.)
- ↑ Статистика Гюнтера Нетцера в сборной ФРГ по футболу Արխիվացված 2019-10-20 Wayback Machine Transfermarkt.ru(ռուս.)
Արտաքին հղումներ խմբագրել
- «Патлатый слаломист». Автор: Игорь ГольдесԱրխիվացված 2016-03-04 Wayback Machine
- [https://web.archive.org/web/20071109035514/http://www.bavaria-munchen.ru/?section=detail&method=mat_art&id=14533 Արխիվացված է Նոյեմբեր 9, 2007 Wayback Machine-ի միջոցով: «Гюнтер Нетцер — футбольный философ из команды столетия». Автор: Борис Талиновский]
- Высокий блондин в огромных ботинках: Гюнтер Нетцер. Автор: Андрей Шкуренко
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Նետցեր» հոդվածին։ |