France Football, ֆրանսիական ամենշաբաթյա շաբաթաթերթ (թողարկվում է ամեն երեքշաբթի և ուրբաթ) ողջ աշխարհի ֆուտբոլային նորությունների վերաբերյալ, հրատարակվում է 1946 թվականից սկսած։ Եվրոգավաթների վիճակագրական տվյալները և եվրոպական առաջնությունները ֆոտոլրագրության միջոցով լուսաբանող ամենահեղինակավոր սպորտային հրատարակչություններից մեկն է Եվրոպայում[2]։

France Football
ֆր.՝ France Football[1]
Изображение логотипа
Տեսակհանդես և սպորտային ամսագիր
ՀապավումFF
ԼեզուՖրանսերեն
Հիմնադրվել է1946
ԵրկիրՖրանսիա
ԳրասենյակԲուլոն Բիյանկուր
ISSN0015-9557
Կայքfrancefootball.fr
 France Football Վիքիպահեստում

France Football ամսագիրը «ծնունդ է առել» «Football» ամսագրից, որը թողարկվել է 1927-1944 թվականներին, ինչպես նաև ժամանակավոր եղել է Ֆրանսիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի տպագիր մարմինը[3]։ Առաջին համարը լույս է տեսել 1946 թվականի հունվարի 8-ին, իսկ 1977 թվականի փետրվարից արդեն թողարկվում էր գունավոր կազմով և ամրակցված էջերով տարբերակը։ Ներսի էջերը շարունակում էին տպագրվել սև-սպիտակ տպագրությամբ, սակայն վերջին 10 տարվա ընթացքում էջերի մեծամասնությունը սկսեցին տպագրվել գունավոր նկարազարդմամբ։ 1998 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի՝ աշխարհի առաջնության գավաթին տիրանալուց 2 օր հետո ամսագիրը իր վաճառքի ծավալով ռեկորդ սահմանեց (520000 վաճառված օրինակ)։

2008 թվականի նոյեմբերի 3-ից Francefootball.fr վեբ կայքում թողարկվում է ամսագրի տեղեկագիրը։

Մրցանակներ խմբագրել

«Ոսկե գնդակ» մրցանակի կազմակերպիչը հանդիսանում է France Football-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոն, վերջինս 1956 թվականին խնդրել էր իր կոլեգաներին քվեարկել Եվրոպայի լավագույն խաղացողի օգտին (առաջին մրցանակակիրը դարձավ «Բլեքփուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզը[4]1959 թվականից France Football -ը սկսեց քվեարկություն անցկացնել՝ որոշելու Ֆրանսիայի տարվա ֆոուտբոլիստին[5], իսկ 1970 թվականից՝ Ֆրանսիայի տարվա մարզչին (այս պարգևի վերջին մրցանակակիրը դարձավ Լորան Բլանը1968-1990 թվականներին պարգևատրվեց նաև Տարվա եվրոպական թիմը ֆր.՝ Challenge Européen de Football[6]։

Աֆրիկական ոսկե գնդակ մրցանակը շնորհվում էր 1970-1994 թվականների յուրաքանչյուր տարվա վերջնամասում։ Այս մրցանակը ներկա ժամանակում շնորհվում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից[7]։

2020 թվականի «երազանքի թիմ» խմբագրել

2020 թվականին ավանդական Ոսկե գնդակ մրցանակի շնորհման փոխարեն ամսագիրը կազմակերպեց քվեարկություն համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների 117 լրագրողների միջև՝ «երազանքի թիմը» պարզելու նպատակով։

«Երազանքի թիմը» այն խորհրդանշական հավաքականն է, որը իր մեջ ներառում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներին[8]։ Անցած տարվա դեկտեմբերին France Football-ը ներկայացրեց միանգամից 3 «երազանքի թիմ»[9][10][11][12][12][13][14]։

«Երազանքի թիմ» № 1
«Երազանքի թիմ» № 2
«Երազանքի թիմ» № 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0015-9557
  2. Pierre L. Horn Handbook of French Popular Culture. — Greenwood Publishing Group, 1991. — С. 286. — ISBN 978-0-313-26121-3
  3. France Football № 3500 от 7 мая 2013
  4. Ronaldo joins legendary list // BBC Sport, 1.12.2008
  5. Erik Garin, José Luis Pierrend (2015 թ․ հունվարի 8). «France – Footballer of the Year». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «France Football - European Team of the Year (1970 photo)». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. José Luis Pierrend (2008 թ․ մարտի 6). «African Player of the Year». rsssf.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. Timothé Crépin (2020 թ․ դեկտեմբերի 14). «Ballon d'Or Dream Team : Découvrez les révélations de ce onze de légende !» (ֆրանսերեն). France Football. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «France Football назвал второй и третий составы «Команды мечты»». sportbox.ru. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. Диана Валавичюте (2020 թ․ դեկտեմբերի 14). «Месси, Роналдо и Роналду — лучшие нападающие в истории по версии France Football». Чемпионат.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Яшин, Месси, Роналдо, Роналду, Пеле, Марадона — в команде мечты France Football». «Спорт-Экспресс». 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. 12,0 12,1 «Журнал France Football признал Льва Яшина лучшим вратарем в истории». ТАСС. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. «Maradona y Messi en el 11 ideal de la historia» (իսպաներեն). Olé. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Cafu, Ronaldo e Pelé representam o Brasil no Dream Team Bola de Ouro da France Football» (պորտուգալերեն). Globo. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «France Football» հոդվածին։