Գյորգի Կյուրթի (փետրվարի 24, 1882(1882-02-24), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 27, 1972(1972-12-27) կամ դեկտեմբերի 20, 1972(1972-12-20)[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[3]), հունգարացի դերասան, բեմանկարիչ, գրող և թատրոնի ռեժիսոր։

Գյորգի Կյուրթի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1882(1882-02-24)
ԾննդավայրԲուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 27, 1972(1972-12-27) (90 տարեկան) կամ դեկտեմբերի 20, 1972(1972-12-20)[1] (90 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց[2]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասան, թատրոնի տնօրեն, բեմանկարիչ, գրող և համալսարանի դասախոս
ԱմուսինMariska Vízvári?
Ծնողներհայր՝ Emil Kürthy?
 György Kürthy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նա մեծացել է Բուդապեշտում, այնուհետև տեղափոխվել է Մյունխեն, որտեղ նա սովորել է ճարտարապետություն։ Նրա առաջին թատերական ներկայացումը եղել է 1905 թվականին Թալիա թատրոնում։ 1906-1935 թվականներին նա եղել է Ազգային թատրոնի անդամ։ Նա 1908-1909 թվականներին աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր Կոլոզսվարի թատրոնում (այժմ` Կլուժ-Նապոկա, Ռումինիա)։ 1916-1923 թվականներին ուսուցանել է Բուդապեշտի դրամայի և ֆիլմի ակադեմիայում։ Հաջորդ տարվա ընթացքում նա խաղացել է Պեչի ազգային թատրոնում։ Այնուհետև նա վերադարձել է ետ մայրաքաղաք և 1927-1930 թվականներից Հունգարիայի Արվեստի և դիզայնի համալսարանում աշխատել է որպես դասախոս։ Հաջորդ տարի նա եղել է Սեգեդի ազգային թատրոնի ռեժիսոր։ Նա 1953 թվականին վերադարձել է թատրոն, երկու տարի խաղացել է Պեչի ազգային թատրոնում և մեկ տարի՝ Աթիլա Յոժեֆի թատրոնում։

1932 թվականի ամառային օլիպիական խաղերում նրա աշխատանքը ներկայացված է եղել արվեստի մրցույթին[4]։

Ընտանիք խմբագրել

Նա լրագրող Էմիլ Կյուրթիի (1848-1920) որդին է, դերասանուհի Մարիսկա Վիզվարի (1877-1954) երկրորդ ամուսինն է և դերասան Փիթեր (1926-) Կյուրթիի հայրն է։ Նա մահացել է Բուդապեշտում[3]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • Սպիտակ գիշերներ (1916 թվական)
  • Գրամեքենայի հեքիաթները (1916 թվական)
  • Կատարյալ տղամարդը (1939 թվական)
  • Նախարարի ընկերը (1939 թվական)
  • Գյուլ Բաբա (1940 թվական)
  • Մի գիշեր Տրանսիլվանիայում (1941 թվական)
  • Լեռների մարդիկ (1942 թվական)
  • Բժիշկ Իշտվան Կովաչ (1942 թվական)
  • Ես մեղավոր եմ (1942 թվական)
  • Բաջտարսակ (1942 թվական)
  • Մաջալիս (1943 թվական)

Մատենագրություն խմբագրել

  • Kulik, Karol. Alexander Korda: The Man Who Could Work Miracles. Virgin Books, 1990.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. http://www.bessenyei.hu/farkasret/abc.pdf
  3. 3,0 3,1 «Gyászjelentése». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  4. «György Kürthy». Olympedia. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.