Գիորգոս Կոլոկիտաս (հուն․՝ Γεώργιος (Γιώργος) Κολοκυθάς, նոյեմբերի 2, 1945(1945-11-02), Կորինթոս, Պելոպոնես, Հունաստան - մարտի 2, 2013(2013-03-02), Աթենք, Հունաստան[1]), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը համարվում է հունական բասկետբոլի պատմության մեջ լավագույն ռմբարկուներից և խաղացողներից մեկը[2] : 1991 թվականին ճանաչվել է FIBA-ի 50 մեծագույն խաղացողներից մեկը։

Գիորգոս Կոլոկիտաս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1945(1945-11-02)
ԾննդավայրԿորինթոս, Պելոպոնես, Հունաստան
Մահացել էմարտի 2, 2013(2013-03-02) (67 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ

Ակումբային կարիերա խմբագրել

Կոլոկիտասը իր ակումբային կարիերայում խաղացել է հունական «Սպորտինգ» և «Պանաթինաիկոս» բասկետբոլային ակումբների հետ։ «Պանաթինաիկոսի» կազմում խաղալիս հաղթել է Հունաստանի լիգայի 4 առաջնություններում (1967, 1969, 1971, 1972)։ Հունական լիգայում վաստակել է ընդհանուր 3,529 միավոր՝ ունենալով անհատական ռեկորդային խաղ՝ 51 միավոր։ 1964, 1966 և 1967 թվականներին Հունաստանի լիգայի լավագույն ռմբարկուն էր։

Եվրոպական ակումբային մրցումներում «Պանաթինայիկոսի» կազմում 1969 թվականին դուրս է եկել ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության (FIBA Saporta Cup) կիսաեզրափակիչ, իսկ 1972 թվականին՝ ՖԻԲԱ-ի Եվրալիգայի չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ 1970-ին FIBA- ի եվրոպական ընտրության անդամ էր։ Բասկետբոլից հեռացել է 28 տարեկանում՝ ծնկի վնասվածքի պատճառով[3]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Կոլոկիտասը 90 խաղ է անցկացրել Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կազմում և վաստակել 1,807 միավոր։ Նա FIBA-ի Եվրաբասկետի խաղերում անցկացրել է 25 խաղ,որոնցում վաստակել է 492 միավոր (19,7 մեկ խաղում)։ 1967 թվականի FIBA Եվրոբասկետում մրցաշարի լավագույն ռմբարկուն էր՝ վաստակելով 206 միավոր (մեկ խաղում՝ 22.9): 1969 թվականին կրկնել է իր հաջողությունը՝ դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու 159 միավորով (մեկ խաղում՝ 22,7):

1971 թվականին Կոլոկիտասը հեռացել է Հունաստանի ավագ հավաքականից՝ Շոտլանդիայի տղամարդկանց հավաքականի դեմ անցկացրած իր վերջին խաղում 35 միավոր վաստակելուց հետո։ Հետագայում դարձել է Հունաստանի բոլոր ազգային հավաքականների նախագահ և Հունաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Պրո կարիերա խմբագրել

  • 3 × Հունական լիգայի լավագույն ռմբարկու (1964, 1966, 1967)
  • 4 × Հունական լիգայի չեմպիոն (1967, 1969, 1971, 1972)
  • FIBA եվրոպական ընտրություն (1970)
  • FIBA- ի 50 մեծագույն խաղացողները (1991)

Հունական ազգային թիմ խմբագրել

  • 2 × FIBA Եվրոբասկետի լավագույն ռմբարկու (1967, 1969)

Մահ խմբագրել

Կոլոկիտասը մահացել է սրտի կաթվածից 2013 թվականի մարտի 2-ին[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել