«Բասկետբոլի Եվրալիգա» (անգլ.՝ Euroleague Basketball), Եվրոպայի մասշտաբով ակումբային բասկետբոլի բարձրագույն առաջնություն, որտեղ հանդես են գալիս ակումբներ՝ ՖԻԲԱեվրոպական բաժանմունքի անդամ 18 երկրներից։ Հովանավորչական պատճառներով լիգան սկսած 2010-11 խաղաշրջանից կոչվում է «Թուրքական ավիաուղիների եվրալիգա» (անգլ.` Turkish Airlines Euroleague): Մրցումները կառավարվում են Եվրոպական բասկետբոլային լիգաների միության (ULEB) կողմից։ Յուրաքանչյուր խաղաշրջանի ընթացքում Եվրալիգան ցուցադրվում է աշխարհի շուրջ 191 երկրներում։ Միացյալ Նահանգներում և Կանադայում ցուցադրվում է NBA TV-ով։

Եվրալիգա
Տեսակսպորտային լիգա
ԿարգախոսI Feel Devotion
(ես նվիրվածություն եմ զգում)
ՆախորդողՖԻԲԱ Եվրալիգա
Հիմնադրված1958
Իրավ. կարգավիճակգործող
ՏարածաշրջանԵվրոպա
CEO և հախագահՋորդի Բերտոմեու
Թիմերի քանակ30 (ընդհանուր)
24 (խմբային փուլ)
Հերուստւտեսային գործընկերEuroleague TV
Կայքeuroleague.net

Պատմություն խմբագրել

Եվրալիգայի առաջին խաղարկությունը տեղի է ունենում 1958 թ.-ին։ Այդ ժամանակ լիգան կոչվում էր «Եվրոպայի չեմպիոնների գավաթ», որն իր հերթին ստեղծվել էր ՖԻԲԱ-ի կողմից և ղեկավարվում էր հենց վերջինիս կողմից մինչև 2000 թ.-ը, որից հետո ղեկավարությունն անցնում է ULEB-ի՝ Եվրոպական բասկետբոլային լիգաների միության ձեռքը։

Առաջին չեմպիոնը դառնում է Ռիգայի բանակայինների ակումբը (ASK Rīga)։ Ամենաշատ տիտղոսներ հաղթել է «Ռեալ Մադրիդը» (ընդահուր՝ 8 անգամ)։ Իտալական ակումբները միասին նվաճել են 13 տիտղոս։ Եզրափակիչ խաղերում ամենաշատը հանդես է եկել Թել Ավիվի «Մակկաբի» ակումբը (14 անգամ, որոնցից 5 անգամը դարձել է չեմպիոն)։

Արտաքին հղումներ խմբագրել