Գերմանական թատրոնի ակունքները եղել են ժողովրդական ծիսակատարություններն ու խաղերը։ Միջին դարերում տարածում է գտել թափառաշրջիկ դերասանների՝ շպիլմանների արվեստը։ Թատրոնի հիմնական ժանրերն են եղել Եվրոպայում տարածված լիթուրգիական դրաման, միստերիան, միրակլը, մորալիտեն և ֆարսը (Գերմանիայում մայստերզինգերների ղեկավարությամբ բեմադրված ֆաստնախշպիլ)։ 16-րդ դարում ելույթներ են ունեցել թափառաշրջիկ դերասանների խմբեր, որոնց ներկայացումներում գլխավոր գործող անձը Տանսվուրստն էր։

Թատրոնի գործունեությունը խմբագրել

 
Շեքսպիր

18-րդ դարում կազմակերպվել է առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը Ցո․ Ֆելտենի ղեկավարությամբ։ 18-րդ դարում թատրոնը կրել է լուսավորական գաղափարների ազդեցությունը։ Դրամատուրգ Ցո․ Ք․ Գոթշեդը և դերասանուհի Կ․ Նոյբերը ձգտել են գերմանական թատրոնը ուղղել ֆրանսիական կլասիցիզմի հունով։ Սակայն 18-րդ դարում ձևավորվել է ժողովրդական երաժշտական մշակույթի և դրամատուրգիայի հետ սերտորեն կապված զինգշպիլը։ Դրամատուրգիայի և թատերարվեստի ասպարեզում մեծ ներդրում է կատարել Գ․ Է․ Լեսսինգը։ Նրա սկզբունքները իրագործել է Տամբուրգի ազգային թատրոնը (հիմնադրվել է 1767), որի խոշոր ներկայացուցիչներն են Կ․ Էկհոֆը, Ֆ․ Լ․ Շրյոդերը, որտեղ բեմադրվել են Շեքսպիրի գործերը։ 1777 թվականին բացվել է Մանհայմի ազգային թատրոնը։ Վայմարի թատրոնում (հիմնադրվել է 1791) դրվել են գերմանական ռեժիսորական արվեստի հիմքերը, մշակվել դերասանական անսամբլի։ 19-րդ դարի 1-ին քառորդին կազմավորվել է ռոմանտիզմի ուղղությունը։ Դրամատուրգներ Ա․ և Ֆ․ Շլեգելները, Լ․ Տիքը, Տ․ Կլայստը, Է․ Տոֆմանը հանդես են եկել քաղքենիական դրամայի դեմ, իրենց պիեսներով հաստատել թատրոնի սինթետիկ բնույթը։ Ռոմանտիկ դերասաններ Ցո․Ֆլեկի, Լ․ Դեվրիենտի արվեստը խարազանում էր սոցիալական անարդարությունը։ 19-րդ դարի 30-ական թվականներին ռեալիզմի զարգացմանը նպաստել է Դյուսելդորֆի թատրոնի հիմնադիր Կ․ Լ․ Իմմերմանը։ 30-ական թվականների հեղափոխական տրամադրություններն արտահայտել է Կ․ Զայդելմանը։ Ազգային թատրոնի ստեղծմանը արգելակել է ֆեոդալական մասնատվածությունը։ Պալատական թատրոնների մենաշնորհի վերացումը (1869) նպաստել է մասնավոր թատրոնների աճին։ Ամբողջական, բոլոր տարրերով ներդաշնակ ներկայացման ստեղծման համար պայքարել է Մայնինգենի թատրոնը (հիմնադրվել է 1831), ուր աշխատել է ոեժիսոր Լ․ Կրոնեկը։ 19-րդ դարի 2-րդ կեսին են գործել դերասաններ Ա․ Մատկովսկին, Է․ Պոսսարտը, Լ․ Բառնայը։ 1880-ական թվականներին սկզբնավորվել է նատուրալիզմը։ 1889 թվականին 0․ Բրամի գլխավորությամբ Բեռլինում բացվել է «Ազատ բեմ» թատրոնը, պրոպագանդել նոր դրամատուրգիան՝ Տ․ Իբսենի, Գ․ Տաուպտմանի, Տ․ Զուդերմանի, Ա․ Տոլցի, Ցո․ Շլաֆի պիեսները։ Հաուպտմանի «Ջուլհակներ»-ի բեմադրությամբ (1894) առաջին անգամ գերմանական բեմում մարմնավորվել են ապստամբ բանվորների կերպարները։ 19-20-րդ դարերի սահմանագլխին թատերական կենտրոն է դարձել Բեռլինը, ուր գործել են սկսել Գերմանական թատրոնը (1883), «ժողովրդական ազատ բեմը» (1890)։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Գերմանական թատրոնի գործունեությունը 1894-1904 թվականներին, երբ Օ․ Բրամի ղեկավարությամբ այնտեղ աշխատել են Գերմանիայի լավագույն դերասաններ Ցո․ Կայնցը, Ա․ Զորման, Օ․ Զաուերը, Է․ Ռայխերը, Ռ․ Ռիտները, Է․ Լեմանը, Ա․ Բասսերմանը, ռեժիսոր Մ․ Ռայնհարդը, որ 1905 թվականին ղեկավարել է թատրոնը։ Ռայնհարդի թատրոնում են գործել դերասաններ Գ․ Այզոլդը, Ա․ Մոիսիի, Պ․ Վեգեները, Է․ Վինգելշտայնը։ 20-րդ դարի 10-ական թվականներին սկզբնավորվել է էքսպրեսիոնիզմը, որի սկզբունքները հավաստել են դրամատուրգներ Վ․ Տազենքլևերը, Կ․ Շտեռնհայմը, Ֆ․ Վերֆելը, Է․ Տոլլերը, ռեժիսոր Լ․ Եսները, Կ․ Տ․ Մարտինը, դերասաններ Վ․ Կրաուսը, Ֆ․ Կորտները և ուրիշներ։ 1920-ական թվականներին պրոլետարական թատրոնի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել ռեժիսոր Է․ Պիսկատորի և դրամատուրգ Բ․ Բրեխտի գործունեությունը։ Կազմակերպվել են խորհրդային ագիտպրոպ-թատրոնների տիպի բանվորական սիրողական խմբեր (դրամատուրգներ Ֆ․ Վոլֆ, Բ․ Բրեխտ, ռեժիսորներ Գ․ Վանգենհայմ, Մ․ Վալենտին, դերասաններ Է․ Բուշ, Տ․ Օտտո)։ Ֆաշիստական դրամատուրգիայի հաստատումով առաջադեմ գործիչները երկրից վտարանդվել, զոհվել, հետապնդվել են․ թատերարվեստը դարձել է նացիստական պրոպագանդայի զենք։ 1944 թվականին թատրոնները փակվել են։ Ֆաշիզմի ջախջախումից հետո սկսվել է գերմանական թատրոնի վերածնունդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 53