Գերդա Մադվիգ

դանիացի նկարչուհի

Գերդա Մադվիգ (անգլ.՝ Gerda Madvig, ապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2], Կոպենհագեն, Դանիա[3] - սեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1], Charlottenlund, Դանիա[3]), դանիացի քանդակագործուհի և նկարչուհի[4]։

Գերդա Մադվիգ
դան․՝ Gerda Heyman
Ծնվել էապրիլի 14, 1868(1868-04-14)[1][2]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[3]
Մահացել էսեպտեմբերի 10, 1940(1940-09-10)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրըCharlottenlund, Դանիա[3]
Քաղաքացիություն Դանիա
ՈւսուցիչCarl Thomsen?[3] և Օգյուստ Սաաբյե[3]
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
Ծնողներհայր՝ Ֆիլիպ Վ. Հեյման
 Gerda Madvig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գերդա Հեյմանը ծնվել է Գերմանիայում, ծագումով դանիացի հրեաներ Ֆիլիպ Հեյմանի ու Հաննե Էմիլի Ադլերի ընտանիքում[5]։

Գործունեություն խմբագրել

Նկարել սովորել է նկարիչ-պատկերազարդող Կառլ Թոմսենի մոտ, որից հետո չորսից հինգ տարի աշխատել է պրոֆեսոր Օգյուստ Սաաբիեի հետ։ 1892 թվականին իր առաջին աշխատանքը՝ «Կինը», ցուցադրել է Շարլոտենբորգի ամենամյա գարնանային ցուցահանդեսում, իսկ 1893 թվականին ներկայացրել է «Քնած երեխան»։ Հետագայում մոդելվորել է «Ասրա» վերնագրված իրական չափսերով արձանը և մի քանի այլ կիսանդրիներ, ի թիվս այլոց իր քրոջ՝ Ջեննիի կիսանդրին։ Մադվիգը նաև նվագել է և համերգներ ունեցել Փարիզում, որտեղ նա ապրել է 1903 թվականից մինչև մահվանից որոշ ժամանակ առաջ։

Ոճ խմբագրել

Որպես բնորդներ օգտագործել է միայն ընտանիքի անդամներին, ինչպես նաև հանրահայտ մարդկանց, ինչպիսիք էին իր ժամանակաից պրոֆեսոր Յուլիուս Պետերսենը և մահացած Ֆրեդերիկ Շոպենը։ Որպես քանդակագործ նատուրալիստ է եղել, մինչդեռ նրա կտավները հիմնականում կրել են ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցությունը։

Անձնական կյանք խմբագրել

1905 թվականի մայիսի 16-ին Փարիզում ամուսնացել է նկարիչ Չառլզ Ուիլյամ Մադվիգի հետ։ Ունեցել են մեկ դուստր՝ արվեստի դիլեր Էդիթ Մադվիգ Ֆերսինգը[6]։

Մահ խմբագրել

Մահացել է 1940 թվականին, հուղարկավորվել Հելլերուպի գերեզմանատանը։

Աշխատանքներ խմբագրել

Քանդակներ խմբագրել

  • «Կին», 1892
  • «Քնած երեխա», 1893
  • Ժամանակակից (ռելիեֆ, 1902-03)
  • Ասրա (նկար)
  • Կենդանիների արձանիկներ (բրոնզ)
  • Զգոնություն (բրոնզ, մոտավորապես՝ 1937)
  • Քրիստոս (1938)
  • Դուստր Էդիթի արձանիկները

Կիսանդրիներ խմբագրել

  • Յուլիուս Պետերսեն (գիպս, Կոպենհագենի համալսարան)
  • Ջենի Սելիգման, ծնյալ՝ Հեյման
  • Հանե Հեյման (մարմար)
  • Յենս Ֆերդինանդ Ուիլումսեն (Փարիզ, 1904)
  • Ֆրեդերիկ Շոպեն (1933)
  • Ռոջեր Գարո
  • Չարլզ Մադվիգ
  • Պիեռ դ'Արքուեն
  • Աագե Լուի Դեսո

Կտավներ խմբագրել

  • Ձկնորսական նավահանգիստ հյուսիսային Ֆրանսիայում (ցուցադրվել է 1928 թվականին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=5400&wsektion=alle
  4. Gerda Madvig. Carlsberg Foundation
  5. «Book Review». Scandinavian Economic History Review. 55 (1): 71–73. 2007 թ․ ապրիլի 1. doi:10.1080/03585520701233573. ISSN 0358-5522.
  6. Edith Madvig Fersing. Carlsberg Foundation