Գերբնական (6-րդ եթերաշրջան)

6-րդ եթերաշրջան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերբնական (այլ կիրառումներ)

Ամերիկական «Գերբնական» միստիկ հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանն ստեղծվել է Էրիկ Կրիպեի կողմից։ Պրեմիերան տեղի է ունեցել The CW հեռուստաալիքով 2010 թվականի սեպտեմբերի 24-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2011 թվականի մայիսի 20-ին։ Կազմված է 22 սերիաներից։

Գերբնական (6-րդ եթերաշրջան)
ՍերիալԳերբնականը
Լեզուանգլերեն
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Սերիաների քանակ22
Ցուցադրում
ՀեռուստաալիքThe CW
Եթերաշրջաններ
← Նախորդ
5-րդ եթերաշրջան
Հաջորդ →
7-րդ եթերաշրջան

Սերիալը պատմում է երկու եղբայրների՝ գերբնական արարածների որսորդների մասին, ովքեր ճամփորդում են ԱՄՆ-ում սև գույնի 1967 թվականի Chevrolet Impala-ով՝ հետազոտելով գերբնական երևույթները, որոնցից շատերը քաղաքների լեգենդների մասին են, ինչպես նաև պայքարում են չար արարածների դեմ։

Սյուժե խմբագրել

Անցավ մեկ տարի այն բանից հետո, երբ Սեմը ցատկեց վանդակի մեջ Լյուցիֆերի հետ։ Դինը փորձում է սովորական կյանքով ապրել Լիզայի և նրա որդու հետ միասին՝ մոռանալով որսորդության մասին։ Բայց հանկարծակի հայտնվում են Ջիները, որոնք ցանկանում են վրեժ լուծել իրենց մահացած ընկերոջ համար։ Նրանք թունավորում են Դինին, բայց մահից նրան փրկում է Սեմը։ Դինը իմանում է, որ Սեմը և իր պապը հանկարծակի վերակենդանացել են մեկ տարի առաջ, և այդ ժամանակվանից միասին որսորդությամբ են զբաղվում։ Միանալով նրանց ջոկատին՝ Դինը որոշակի տարօրինակ բաներ է նկատում Սեմի վարքի մեջ։ Կաստիելի օգնությամբ նա իմանում է, որ Սեմը հոգի չունի, այն դեռ փակված է վանդակում Լյուցիֆերի և Միքայելի հետ միասին։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Սեմին վերակենդանացրել է դեմոն Կռոուլին, ով Լյուցիֆերի անհայտանալուց հետո գլխավորն է դարձել դժոխքում։ Սեմի հոգով նա շանտաժ է անում եղբայրներին, և ասում է որ նրանք իր համար ամեն տեսակի չար արարածներ գտնեն, որպեսզի ինքը իմանա թե որտեղ է գտնվում քավարանը։ Սակայն դա նրանց շատ շուտ է հոգնեցնում, և նրանք Կաստիելի օգնությամբ մտնում են Կռոուլիի ապարանքը, որպեսզի ստիպեն որ նա վերադարձնի Սեմի հոգին։ Սակայն նա խոստովանում է, որ չի կարող դա անել։ Կաստիլելը այրում է դեմոնի մարդկային ոսկորները, և Կռոուլին մահանում է։ Սինը օգտագործում է այն մատանին, որը իրեն էր տվել Մահը, որպեսզի կապվի նրա հետ։ Նա խնդրում է Մահին, որ վերջինս վերադարձնի Սեմի հոգին։ Մահը, որպես փոխհատուցում, Դինից մի բան է խնդրում։ Դինը համաձայվում է, սակայն չի կարողանում կատարել առաջադրանքը։ Սակայն ամեն դեպքում Մահը վերադարձնում է Սեմի հոգին, նրա գլխում պատ դնելով, առանձնեցնելով հիշողությունները Դշողքի մասին, որոնք կարող են սպանել Սեմին։ Երբ Սեմը արթնանում է, պարզվում է, որ նա ոչինչ չի հիշում այն պահից երբ փակվում է Լյուցիֆերի հետ վանդակում։ Դինը չի կարողանում եղբորը պատմել այսպես կոչված պատի մասին, որը չի թողնում որ նա հիշի ինչ է տեղի ունեցել այս կես տարում։ Եղբայրները կրկին սկսում են իրենց որսորդությունը չար արարածների վրա։ Սակայն Սեմը ինքն է իմանում ամեն ինչի մասին Կաստիելի կողմից, և որոշում է ողղել այն ամենը, ինչը եղել է այս կես տարում։ Հարաբերությունները եղբայրների միջև կրկին բարելավվում են։

 
Վեցերորդ եթերաշրջանի պաստառը

Եղբայրները նոր հրեշի` Եվային են հանդիպում, ով բոլոր գերբնական արարածների մայրն է։ Եվան ցանկանում է նոր արարածներ ստեղծել, որպեսզի վերացնի մարդկային ցեղը, այն բոլոր տանջանքների համար, որ իր երեխաներին է պատճառել Կռոուլին։ Վինչեստերները իմանում են, որ Եվային կարելի է սպանել միայն Փյունիկի մոխրի շնորհիվ։ Այդ իրի համար, եղբայրները անցյալ են վերադառնում, դեպի Վայրի Արևմուտքի շրջանները։ Փյունիկը դա գերբնական արարած է, որը փակված է մի ավազակի մարմնի մեջ։ Անցյալում Վինչեստերները ծանոթանում են Սամյուել Կոլտի հետ, ով ստեղծել է լեգենդար ատրճանակը։ Ավելի ոիշ եղբայրները սպանում են Փյունիկին, և մեծ դժվարությամբ գտնում են նրա փոշին։ Դինը սպանում է Եվային, բայց մինչև մահանալը նա եղբայրներին պատմեց ամբողջ ճշմարտությունը այն մասին, որ Կրոուլին դեռ ողջ է, և դեռ ցանկանում է գտնել Քավարանը, որպեսզի ստանա այնտեղ գտնվող հոգիների անսահման ուժը։ Իսկ նրան այդ գործում օգնում է Կաստիելը։ Խռովարար հրեշտակը որոշել է պայման կնքել դեմոնի հետ, որպեսզի վերջապես վերջ դնի քաղաքացիական պատերազմին, որը տեղի է ունենում Երկնքում։

Դինը ծանր է տանում Կաստիելի դավաճանությունը, և չնայած իրենց ընկերությանը, որոշում է խանգարել հրեշտակին, որպեսզի նա չբացի Քավարանը։ Կռոուլին ծանր քայլ է անում եղբայրների դանդաղեցնելու համար, և դրա համար նա առևանգում է Լիզային և Բենին։ Վինչեստերները փրկում են պատանդներին, և Դինը ցանկանում է, որ Կաստիելը ջնջի նրանց հիշողությունը այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել իրենց միջև։ Լիզան և Բենը մոռանում է որ երբևէ ծանոթ են եղել Դինի կամ այլ գերբնական երևույթների հետ։

Ավելի ուշ Կաստիելը վերջին անգամ զգուշացնում է եղբայրներին, ո նրանք չխառնվեն իր ծրագրերին, Կասը շանտաժ է անում Դինին այն բանով, որ կքանդի Սեմի գլխի մեջ գտնվող «պատը», իսկ երբ Դինը չի լսում նրան, քանդում է Սեմի հիշողության պատը։ Դա բերում է այն բանին, որ Սեմը կոմայի մեջ է ընկնում, և նրա հիտակցությունը խառնվում է։ Որպեսզի վերադառնա իրականություն, նա պետք է գտնի և վերադարձնի բոլոր հիշողությունները։ Դրա համար նա պետք է հանդիպի իրեն առանց հոգու և իրական իրեն, որը հիշում է Դժոխքը։ Հաղթահարելով իր մութ կողմերը՝ Սեմն իր մեջ ուժ է գտնում և արթնանում է։

Լուսնի խավարման օրը, երբ Կաստիելը և Կրոուլին ցանկանում են բացել Քավարանը, Կաստիելը հանկարծակի փոխում է պայմանները և Կռոուլիին առաջարկում է կամ փածչել կամ մահանալ։ Կռոուլին փախչում է, սակայն ետ է գալիս դեմոնների և Ռաֆաիլի օգնությունով։ Ճիշտ ժամանակին են գալիս Վինչեստերները և Բոբբին։ Կաստիելը հեռանում է, իսկ Կռոուլին արտասանանում է այն կախարդանքը, որի միջոցով պետք է բացեր Քավարանը։ Ոչինչ տեղի չի ունենում։ Կրկին հայտնվում է Կաստիելը։ Պարզվում է, որ նա խառնել է այն ամնեը, ինչը հարկավոր էր կախարդանքը իրականացնելու համար, և մինչը Կռոուլին վերջացրեց սխալ կախարդանքը, ինքը բացեց Քավարանը և իրեն վերցրեց բոլոր հոգիները։ Կաստիելը, կուրացած իր նոր զորությամբ, սկսեց իրեն նոր Աստված հայտարարել։ Վինչեստերները փորձում են համոզել Կաստիելին, որ այդպիսի հզորությունը հրեշտակին պետք չէ։ Սակայն Կաստիելը համաձայն չէ, և այլևս հրեշտակ չէ։ Հիմա նա համոզված է որ Աստված է, իսկ մարդիկ պետք է լսեն իրեն, հակառակ դեպքում նա կվերացնի նրանց։

Դերերում խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

Հրավիրված դերասաններ խմբագրել

Հատուկ հրավիրված դերասաններ խմբագրել

  • Բրայան-Դոյլ Լյուրրեյ — Ռոբերտ Սինգեր (1 սերիա)
  • Ռոբերտ Ինգլունդ — բժիշկ Ռոբերտ (1 սերիա)

Սերիաներ խմբագրել

# Անվանում Ռեժիսոր Սցենարիստնոր Ցուցադրումը ԱՄՆ-ում Դինտող ԱՄՆ
(Միլլիոն)
1051"Դեպի լուռ նավահանգիստ"
"Exile on Main St."
Ֆիլիպ ՍգրիկկիաՍերա Գեմբլ2010 թվականի սեպտեմբերի 242,90[1]
1062"Երկու տղամարդ և նորածին օրօրոցի մեջ"
"Two and a Half Men"
Ջոն ՇոուոլլտերԱդամ Գլասս2010 թվականի հոկտեմբերի 12,33[2]
1073"Երրորդը"
"The Third Man"
Ռոբերտ ՍինգերԲեն Էդլունդ2010 թվականի հոկտեմբերի 82,16[3]
1084"Բոբբիի արձակուրդը"
"Weekend at Bobby's"
Ջենսեն ԷքլզԷնդրոյւ Դաբբ և Դենիել Լոֆլին2010 թվականի հոկտեմբերի 152,84[4]
1095"Պինդ ընկույզի մթնշաղը"
"Live Free or TwiHard"
Ռոդ ՀարդիԲրետտ Մեթյուզ2010 թվականի հոկտեմբերի 222,47[5]
1106"Դառը ճշմարտություն"
"You Can't Handle the Truth"
Յան ԷլիասբերգՊԱտմություն. Դեվիդ Րիդ, Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր
Սցենար. Էրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր
2010 թվականի հոկտեմբերի 292,52[6]
1117"Ընտանեկան գործեր"
"Family Matters"
Հայ ԲիԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2010 թվականի նոյեմբերի 52,46[7]
1128"Բոլոր շները դրախտ են ընկնում"
"All Dogs Go to Heaven"
Ֆիլիպ ՍգրիկկիաԱդամ Գլասս2010 թվականի նոյեմբերի 122,09[8]
1139"Գերբնական նյութեր"
"Clap Your Hands If You Believe..."
Ջոն ՇոուոլտորԲեն Էմդլունդ2010 թվականի նոյեմբերի 191,94[9]
11410"Կիրք վանդակների ետևում"
"Caged Heat"
Ռոբերտ ՍիբերԲրետտ Մեթյուզ և Ջեննի Կլյայն2010 թվականի դեկտեմբերի 32,15[10]
11511"Ժամադրություն Սամարայում"
"Appointment in Samarra"
Մայք ՌոլՍերա Գեմբլ և Ռոբերտ Սինգեր2010 թվականի դեկտեմբերի 102,27[11]
11612"Կարծես կույս"
"Like a Virgin"
Ֆիլիպ ՍգրիկկիաԱդամ Գլասս2011 թվականի փետրվարի 42,25[12]
11713"Չներվածը"
"Unforgiven"
Դեվիդ ԲարրետտԷնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին2011 թվականի փետրվարի 111,97[13]
11814"Խրթվիլակ 3։ Հատուցում"
"Mannequin 3: The Reckonin"
Ժաննո ՇվարցԷրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր2011 թվականի փետրվարի 182,25[14]
11915"Ամբողջ աշխարհը թատրոն է"
"The French Mistake"
Չարլզ ԲիսոնԲեն Էդլունդ2011 թվականի փետրվարի 252,18[15]
12016"Եվ երբեք չի եղել"
"…And Then There Were None"
Մայք ՌոլԲրետտ Մեթյուզ2011 թվականի մարտի 42,14[16]
12117"Սելին Դիոնի սարսափելի երազը"
"My Heart Will Go On"
Ֆիլիպ ՍգրիկկիաԷրիկ Չարմելո և Նիկոլ Սնայդեր2011 թվականի ապրիլի 152,26[17]
12218"Մեկ կովբոյ, երկու կովբոյ"
"Frontierland"
Հայ ԲիՊատմություն: Էնդրյու Դաբբ, Դենիել Լոֆլին և Ջեքսոն Ստյուարտ
Սցենար: Էնդրյու Դաբբ և Դենիել Լոֆլին
011 թվականի ապրիլի 221,90[18]
12319"Իմ սիրելի մայրիկ"
"Mommy Dearest"
Ջոն ՇոուոլտերԱդամ Գլասս2011 թվականի ապրիլի 292,01[19]
12420"Հրեշտակի խոստովանությունը"
"The Man Who Would Be King"
Բեն ԷդլունդԲեն Էդլունդ2011 թվականի մայիսի 62,11[20]
12521"Թող արյուն թափվի"
"Let It Bleed"
Ջոն ՇոուոլտերՍերա Գեմբլ2011 թվականի մայիսի 202,02[21]
12622"Մարդ, ով շատ բան գիտեր"
"The Man Who Knew Too Much"
Ռոբերտ ՍինգերԷրիկ Կրիպկե2011 թվականի մայիսի 202,11[21]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gorman, Bill (2010 թ․ սեպտեմբերի 27). «Friday Finals: Supernatural Up; Dateline Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Seidman, Robert (2010 թ․ հոկտեմբերի 5). «Friday Finals: No Changes With 18-49 Ratings for Originals». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Gorman, Bill (2010 թ․ հոկտեմբերի 11). «Friday Final Ratings: Dateline, Outlaw, Good Guys, Supernatural Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Seidman, Robert (2010 թ․ հոկտեմբերի 18). «Friday Final Ratings: Medium Adjusted Down, Smallville, Supernatural Hold Preliminary Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. Gorman, Bill (2010 թ․ հոկտեմբերի 25). «Friday Final Ratings: Smallville Adjusted Up; CSI:NY, Dateline Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Seidman, Robert (2010 թ․ նոյեմբերի 1). «Friday Final Ratings: The Great Pumpkin Rises». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. Gorman, Bill (2010 թ․ նոյեմբերի 8). «Friday Final Ratings: What Would You Do?, 20/20, Blue Bloods Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Seidman, Robert (2010 թ․ նոյեմբերի 15). «Friday Final Ratings: 20/20 Down a Tenth; Smallville Still Rocked w/Teri Hatcher». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. Seidman, Robert (2010 թ․ նոյեմբերի 22). «Friday Final Ratings: CSI: NY Adjusted Down; School Pride Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Gorman, Bill (2010 թ․ դեկտեմբերի 6). «Friday Final Ratings: No Adjustments For Smallville, Supernatural, Or Any Other Shows». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. Seidman, Robert (2010 թ․ դեկտեմբերի 13). «Friday Final Ratings: 'Supernanny,' 'Primetime,' Adjusted Up; '20/20' Adjusted Down; No Changes for Smallville, Supernatural, & Others». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. Seidman, Gorman (2011 թ․ փետրվարի 7). «Friday Finals: No Adjustments for 'Fringe,' 'Supernatural,' 'Smallville' or Any Other Show's 18-49 Ratings». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
  13. Gorman, Bill (2011 թ․ փետրվարի 14). «Friday Finals: 'CSI:NY' Adjusted Up; No Adjustment For 'Fringe,' 'Smallville,' 'Supernatural'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 14-ին.
  14. Seidman, Robert (2011 թ․ փետրվարի 22). «Friday Final Ratings: 'Blue Bloods' Falls; No Adjustments for 'Fringe,' 'Smallville' and 'Supernatural». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 22-ին.
  15. Gorman, Bill (2011 թ․ փետրվարի 28). «Friday Final Ratings: 'CSI:NY' Adjusted Up; No Adjustments For 'Fringe,' 'Supernatural,' 'Smallville'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  16. Seidman, Robert (2011 թ․ մարտի 7). «Friday Final Ratings: 'Smallville' Adjusted Down, 20/20 Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  17. Seidman, Robert (2011 թ․ ապրիլի 18). «Friday Final Ratings: 'Fringe,' 'Chaos' and 'Kitchen Nightmares' Adjusted Up». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 18-ին.
  18. Seidman, Robert (2011 թ․ ապրիլի 25). «Friday Final Ratings: 'Smallville' Adjusted Up; 'Fringe' Stays at Series Low; 'Friday Night Lights' Adjusted Down». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  19. Gorman, Bill (2011 թ․ մայիսի 2). «Friday Final Ratings: 'Friday Night Lights,' Two Wedding Shows Adjusted Up; No Adjustments For 'Fringe,' 'Smallville,' 'Supernatural'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  20. Gorman, Bill (2011 թ․ մայիսի 9). «Friday Final Ratings: 'Supernatural,' 'CSI:NY' Adjusted Up, No Adjustments To 'Fringe'». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  21. 21,0 21,1 Gorman, Bill (2011 թ․ մայիսի 23). «Friday Final Ratings: 'Kitchen Nightmares' Adjusted Up, No Adjustments To 'Supernatural' Finale». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել