Դին Վինչեստեր, ամերիկյան «Գերբնականը» հեռուստասերիալի կերպար։ Կերպարը մարմնավորում է դերասան Ջենսեն Էքլսը։

Կերպարի հեղինակն է Էրիկ Կրիպկեն։ Դին Վինչեստերը ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին Կանզաս նահանգի Լոուրենս քաղաքում Ջոն և Մերի Վինչեստերների ընտանիքում։ Նա ընտանիքի անդրանիկն է, ունի երկու եղբայր՝ Սեմ Վինչեստեր և Ադամ Միլեգան։

Դին Վինչեստրը ունի բռնկուն բնավորություն, հատկապես հոգատար է ընտանիքի անդամների նկատմամբ։ Ամենամոտ ընկերը հրեշտակ Քասթիելն է։ Դինը պաշտելու չափ սիրում է իր մեքենան՝ 1967 թվականի արտադրության Chevrolet Impala-ն, որին նա տվել է Baby անունը։ Կարողանում է վերանորոգել ավտոմեքենաներ։