Գետափ (գյուղ, Արագածոտնի մարզ)

գյուղ Հայաստանում
(Վերահղված է Գետափ (Արագածոտնի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)

Գետափ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 21 կմ արևմուտք, Երևան-Գյումրի երկաթգծի վրա, մարզկենտրոնից 71 կմ հեռավորության վրա[2]։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1315 մ։

Գյուղ
Գետափ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԹաթուլ Գրիգորյան
Մակերես11,89 կմ²
ԲԾՄ1315 մետր
Կլիմայի տեսակբարեխառն-ցամաքային, չոր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն159 մարդ (2011)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետափցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքaragatsotn.mtad.am/about-communities/829/
Գետափ (գյուղ, Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Գետափ (գյուղ, Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Գետափ (գյուղ, Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Գետափ (գյուղ, Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Բնակչություն խմբագրել

Գետափի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի Բնակչություն
1873 181 մարդ [4]
1897 416 մարդ [4]
1926 217 մարդ [4]
1939 360 մարդ [4]
1959 310 մարդ [4]
1989 291 մարդ [5]
2001 183 մարդ [4]
2011 159 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից դեպի արևմուտք՝ ձորալանջին, կա կարմիր քարից շինված հին եկեղեցի, որը տեղացիները անվանում են «Կարմիր վանք»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Արագածոտնի մարզպետարան
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 57» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 629. — 4696 p.