Գեորգի Ֆրանգուլյան

հայ քանդակագործ

Գեորգի Վարդանի Ֆրանգուլյան (մայիսի 29, 1945(1945-05-29), Sololaki), հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ։

Գեորգի Ֆրանգուլյան
Ծնվել էմայիսի 29, 1945(1945-05-29) (78 տարեկան)
ԾննդավայրSololaki
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կրթություն«Երկրորդ դպրոց» լիցեյ և Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Ուսուցիչ«Երկրորդ դպրոց» լիցեյ
Ստեղծագործություն(ներ)Պետրոս I-ի հուշարձան, Ալեքսանդր Պուշկինի հուշարձան, Բուլատ Օկուջավայի հուշարձան, Արամ Խաչատրյանի հուշարձան, Ելցինի հուշարձան և Իսահակ Բաբելի հուշարձան
Ժանրքանդակագործություն
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Մովսես Խորենացու մեդալ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Georgiy Frangulyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։

Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Քանդակներ խմբագրել

  • 1977 «Փառքի պսակ» հուշարձանային համալիր, Նովոկուզնեցկ, բրոնզ
  • 1986 «Կան և Ենիսեյ» շատրվան, Զելենոգորսկ, բրոնզ
  • 1990 «Խաչելություն», Ռավեննայի Սուրբ Ֆրանսիս տաճար, Իտալիա
  • 1992-1993 Մոսկվայի գիտությունների ռուսական ակադեմիայի շենքի այլաբանական պատկերներ, բրոնզ
  • 1998 Պետրոս Առաջինի հուշարձանն Անտվերպում, Բելգիա, բրոնզ
  • 1999 Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը Բրյուսելում, Բելգիա, բրոնզ
  • 2003 Հուշարձան նվիրված կայսրուհի Ելիզավետային, բրոնզ
  • 2007 Արամ Խաչատրյանի հուշարձան, Մոսկվա, Բրյուսով անցում, բրոնզ
  • 2007 Դանթեի եռակայմ առագաստանավը, Վենետիկ, բրոնզ[2]
  • 2008 Բորիս Ելցինի գերեզմանաքարը Նովոդևիչևի գերեզմանոցում, Մոսկվա, սպիտակ մարմար, Բյուզանդական խճանկար կապույտ, կարմիր ծիրանաքար
  • 2011 Բորիս Ելցինի հուշարձանը Եկատիրինբուրգում, մարմար[3]
  • 2011 Ժոզեֆ Բրոդսկու հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
  • 2013 Եգոր Գայդարի հուշարձանը Մոսկվայում, բրոնզ
  • 2014 «Սպիտակ քաղաք» քանդակային կոմպոզիցիա, Մոսկվա (չժանգոտվող պողպատ)
  • 2015 Դմիտրի Շոստակովիչի հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
  • 2015 Ալբերտ Այնշտայնի հուշարձան, Երուսաղեմ (բրոնզ)
  • 2017 «Վշտի պատ» հուշարձան, Մոսկվա (բրոնզ)
  • 2018 Անատոլի Տարասովի հուշարձան, Մոսկվա
  • 2018 Միխայիլ Աֆանեսևիչ Բուլգակովի հուշարձան, Մոսկվա

Պարգևներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ֆրանգուլյան» հոդվածին։