Գեորգիոս Բարցոկաս, (հունարեն՝ Γιώργος Μπαρτζώκας, սեպտեմբերի 6, 1970, Վերիյա, Հունաստան), բասկետբոլի հույն մարզիչ։ Խաղացել է «Մարուսսի» թիմում։ Մարզչի կարիերան սկսել է 2003 թվականին։ 2014 թվականին երկու տարվա պայմանագիր է կնքել ռուսական՝ «Լոկոմոտիվ-Կուբան» թիմի հետ[1], որին, նրա գլխավորությամբ, հաջողվել է իրավունք նվաճել մասնակցելու Եվրոլիգայի «Չորսի եզրափակիչ» մրցաշարին։

Գեորգիոս Բարցոկաս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1965(1965-06-11) (58 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
 Georgios Bartzokas Վիքիպահեստում

2017 թվականի հունիսից Բարցոկասը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկի»[2], որը կարողացել է 2017/2018 տարեշրջանում դուրս գալ Եվրոլիգայի փլեյօֆ փուլ, ինչպես նաև 2-րդ տեղը գրավել «Միասնական լիգա ՎՏԲ»-ում։ Սակայն 2019 թվականի հունվարին «Խիմկի»-ն ու Բարցոկասը լուծել են պայմանագիրը՝ 2018/2019 տարեշրջանում ձեռք բերված անբավարար արդյունքների պատճառով[3]։

Հաջորդ տարվա հունվարից Բարցոկասը նշանակվել է հունական «Օլիմպիակոս»-ի գլխավոր մարզիչ[4]։

Մարզչական նվաճումներ խմբագրել

  • Եվրոլիգայի չեմպիոն - 2012/2013
  • Եվրոլիգայի բրոնզե մրցանակակիր - 2015/2016
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող - 2013
  • «Միասնական լիգա ՎՏԲ»-ի արծաթե մրցանակակիր - 2017/2018
  • Հունաստանի բասկետբոլի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր - 2012/2013, 2013/2014
  • Ռուսաստանի բասկետբոլի առաջնության արծաթե մեդալակիր - 2017/2018

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիոս Բարցոկաս» հոդվածին։