Գեորգիոս Ամերիկանոս (հուն․՝ Γιώργος Αμερικάνος, դեկտեմբերի 21, 1942(1942-12-21), Նիկեա - հոկտեմբերի 7, 2013(2013-10-07), Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով խաղում էր որպես հարձակվող պաշտպան և մարզիչ։ Նրան անվանել են գլոբալ կամ աշխարհահռչակ[1]։ Ի պատիվ Պոլսի մարզիկների միություն ակումբի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, շրջանառությունից հանվել է Ամերիկանոսի 10 համարի մարզաշապիկը[2][3][4]։

Գեորգիոս Ամերիկանոս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1942(1942-12-21)
Ծննդավայր՝Նիկեա
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 7, 2013(2013-10-07) (70 տարեկան)
Մահվան վայր՝Հունաստան
Ակումբ՝Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքական և ԱԷԿ ԲԿ
1,9 մետր
Քաշ՝93 կիլոգրամ

Ակումբային գործունեություն խմբագրել

Ամերիկանոսը սկսել է բասկետբոլ խաղալ Խան Նիկեա անգլ.՝ KHAN Nicaea երիտասարդական ակումբում։ Այնուհետև նա տեղափոխվեց հունական Պոլսի մարզիկների միության ակումբ, որտեղ դարձավ ակումբի պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Պոլսի մարզիկների միության կազմում նա 6 տարով դարձել է Հունաստանի չեմպիոն՝ 1963, 1964, 1965, 1966, 1968 և 1970 թվականներին։ Նա օգնեց թիմին դուրս գալ Եվրալիգայի գավաթի եզրափակիչ քառյակում 1965/66 մրցաշրջանում։ Պոլսի մարզիկների միություն ակումբը 1967/68 մրցաշրջանում Ամերիկյանոսի հետ նվաճեց նաև Գավաթակիրների գավաթը, որը առաջին եվրոպական մրցաշարն էր, որը նվաճեց հունական թիմը[5]։ Նա երկու անգամ դարձել է Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկու (1965 և 1968 թվականներին)։ Նա խաղացել է նաև Պատրասի Ապոլոն թիմում։

Միջազգային խմբագրել

Ամերիկանոսը Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող էր։ Նա 68 խաղում վաստակել է 1076 միավոր՝ միջինը մեկ խաղում վաստակելով 15,8 միավոր։ Ամերիկանոսը խաղացել է 1961 թվականի Եվրոպայի առաջնությունում Հարավսլավիայում և 1965 թվականի Եվրոպայի առաջնությունում ԽՍՀՄ-ում՝ դառնալով ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն երկու մրցաշարերում՝ միջինը մեկ խաղում վաստակելով 15,5 և 17,4 միավոր։ Նա նաև խաղացել է 1967 թվականի Միջերկրական խաղերում, 4 Բալկանյան առաջնություններում՝ 1962, 1964, 1967, 1969 և 1960 թվականների նախաօլիմպիական մրցաշարերում։

Մարզչական գործունեություն խմբագրել

Ամերիկանոսը մարզվել է Էգալեոն, Ապոլոն (Պատրաս) և Պոլսի մարզիկների միություն ակումբներում։ Վերջինիս հետ 1978 թվականին նա հասավ Հունաստանի գավաթի եզրափակիչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Euroleague.net European basketball mourns legend Giorgos Amerikanos.
  2. FIBAEurope.com Basketball World Mourns Loss Of Amerikanos.
  3. Στην οροφή η φανέλα του Αμερικάνου
  4. Αποσύρεται το #10 του Αμερικάνου
  5. «All4Basketball.com Giorgos Amerikanos passed away!!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել