Գառնիկ Ավանեսյան (հրամանատար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնիկ Ավանեսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավանեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Վազգենի Ավանեսյան (ապրիլի 4, 1969[1], Խրամորթ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 1992) - սեպտեմբերի 27 1992, Քարագլուխ, Ասկերանի շրջան), ազատամարտիկ-հրամանատար։ 1987-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը (1990)։ 1989-1992 թվականներին՝ Խրամորթի կամավորական ջոկատի ազատամարտիկ, 1992 թվականից՝ Խրամորթի վաշտի դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Մասնակցել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Աչքի է ընկել Քարագլխի ազատագրական մարտերի ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Խրամորթում։
Գառնիկ Ավանեսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1969[1] |
Ծննդավայր | Խրամորթ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1992 (23 տարեկան) |
Գերեզման | Խրամորթ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |