Գաջաջիմա (ճապ՝ 臥蛇島), լքված կղզի Տոկարայի կղզիներում՝ Ճապոնիայի Կագոշիմա պրեֆեկտուրային պատկանող Սացունյան կղզիներից։ Կղզին ունի 4.07 կմ² տարածք և բնակեցված է 1970 թվականից։

Գաջաջիմա
Տեսականմարդաբնակ կղզի և ōaza?
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՏոսիմա
ՏեղադրությունԱրևելաչինական ծով
Մասն էՏոկարա
Մակերես4.07
Բնակչություն0 մարդ (հոկտեմբերի 1, 2020)
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Գաջաջիման գտնվում է Նականոշիմայից 28 կիլոմետր արևմուտք։ Կղզին ծագումով հրաբխային է, չնայած նրան,որ պատմական ժամանակներում հրաբխային գործունեություն տեղի չի ունեցել և չի կատարվել երկրաբանական հետազոտություն։ Անկանոն ձևավորված կզին ունի մոտավորապես 4.07 կիլոմետր քառակուսի տարածք՝ 3կիլոմետր լայնությամբ և 2 կիլոմետր երկայնությամբ։ Ափամերձ գիծը շրջապատված է մինչև 100 մ երկարությամբ ժայռերով, ինչը անհնար է դարձնում վայրէջքը՝ բացառությամբ հարավում գտնվող վայրերը։ Կղզու ամենամեծ բարծրությունը ծովի մակարդակից 497 մետր է։ Նրա կլիման է մերձարևադարձային է և անձրևոտ մայիսից մինչև սեպտեմբեր։

Պատմություն խմբագրել

Տեղի ավանդազրույցի համաձայն՝ կղզին եղել է Հեյքի կլանի ապաստարաններից՝ այն բանից հետո, երբ նրանք պարտվում են Գենփիի պատերազմը Միանամոտոյի կլանի դեմ։ Այն 1434 թվականից գտնվում էր Շիմազուի կլանի տիրապետության տակ։ 1450 թվականին կղզին նվաճվում է Ռյուկյու թագավորության կողմից և դա հանդիսանում է այդ երկրի ամեանալայն ընդլայնումը[1]։ Էդոյի շրջանում Տակարաջիման Սացումա Դոմայինի մաս էր կազմում և կառավարվում էր որպես Կավաբե շրջանի մաս։ 1896 թվականին կղզին տեղափոխվում է Կագոշիմա նահանգի Օշիմա շրջանի վարչական վերահսկողություն, իսկ 1911-ից՝ Կագոշիմա քաղաքի Տոշիմա գյուղ։ 1940 թվականին փարոսը ավարտվում է և այդ ժամանակ բնակիչների թիվը 133 էր։ Գյուղը ունեցել է տարրական դպրոց և իր սեփական նավը՝ մայրցամաքի և այլ կղզիների հետ կապվելու համար։ 1946 թվականից մինչև 1952 թվականը կղզին կառավարվում էր Միացյալ Նահանգների կողմից՝ որպես Հյուսիսային Ռյուկյու կղզիների ժամանակավոր կառավարության մաս։ 1948 թվականին կառուցվել է կրտսեր ավագ դպրոցը, 1961 թվականին էլեկտրական և ջրմուղ մաքրման կայան, 1966 թվականին հեռախոսային համակարգը։ Բնակչությունը տնտեսապես աջակցում էր բոնիտոյի համար առևտրային ձկնորսությանը։ Այնուամենայնիվ, կղզին բազմիցս ավերվել է փոթորիկներից՝ հատկապես 1945, 1951, 1956 և 1957 թվականներին, ինչը հանգեցնում է բնակչության տեղաշարժի դեպի Ամամի Օշիմա կամ Կագոշիմայի պրեֆեկտուրաներ։ Բոնիտոյի ձկնորսության վերացումը անհայտ պատճառներով ֆինանսապես ոչնչացնում է կղզիներն ու հանգեցնում սովի՝ որի հետևանքով շատ կղզիներ դառնում են անմարդաբնակ։ Կառավարության կողմից որոշում է կայացվում 1970 թվականի հունվարին մնացած յոթ տնային տնտեսությունները 28 հոգով տեղափոխել Կագոշիմա։ 1970 թվականի հուլիսի 28-ին տարհանման պահին միայն 4 տնային տնտեսություն էր մնացել։ Այնուամենայնիվ, նույնիսկ բնակիչների տարհանումից հետո, փարոսը շարունակում էր սպասարկել մինչև 1982 թվականի ապրիլը։ Թեև վայրէջք կատարելը անթույլատրելի էր կղզու տարածքում, սակայն լքված շենքերը թալանվել են և 1996 թվականին Ճապոնիայի կառավարությունը հայտնաբերել է, որ վեց չինացիների մի կուսակցություն ապօրինի վայրէջք է կատարել կղզու տարածքում և փորձել է բնակություն հաստատել։ Նախկին կղզու բնակիչները 2001 և 2010 թվականներին այցելել են կղզի՝ հոգ տանելու իրենց նախնիների գերեզմանների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turnbull, Stephen. The Samurai Capture a King: Okinawa 1609. Osprey Publishing, 2009. Pp 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաջաջիմա» հոդվածին։