Արևելաչինական ծով, Դունհայ, Խաղաղ օվկիանոսի կիսափակ ծով Չինաստանի և Թայվան, Ռյուկյու ու Կյուսյու կղզիների միջև։ Մակերեսը համաձայն խորհրդային տվյալների 836 հզր․ կմ² է, համաձայն արևմտյան սահմանման 1 249 հզ կմ², միջին խորությունը՝ 349 մ, առավելագույնը՝ 2717 մ։ Արևելաչինական ծովն է թափվում Յանցզի գետը։ Ծովի արևելյան մասով անցնում է Հյուսիսային պասատային հոսանքի շարունակությունը, որը հյուսիսում ճյուղավորվում է․ մեկ ճյուղն ուղղվում է դեպի Ճապոնական ծով, իսկ մյուսից սկզբնավորվում է Կուրոսիո հոսանքը։

Արևելաչինական ծով
Տեսակսահմանային ծով
Երկիր Չինաստան,  Ճապոնիա,  Թայվան և  Հարավային Կորեա
Խորություն2719 մետր
Մակերես1 249 000 կմ²[1]
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիր Չինաստան,  Թայվան,  Հարավային Կորեա և  Ճապոնիա
Լիճ հոսող գետJiao River?, Min River?, Ou River?, Յանցզի, Sendai River?, Asato River?, Genka River?, Hija River?, Jisso River?, Kokuba River?, Manose River?, Q11432150?, Q11514564?, Q11638072?, Tabaru River? և Urauchi River?
Քարտեզ
Քարտեզ

Կլիման մուսոնային է։ Մայիս-հոկտեմբերին 3-4 անգամ հարավից հյուսիս անցնում են թայֆունները։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավարևելյան փոխվում է 7 °C-ից մինչև 16 °C, ամռանը՝ 27°-28 °C, տարեկան տեղումները մինչև 2244 մմ է։ Ջրի աղիությունը 34, 5°/օօ է, գետաբերանների մոտ՝ 5-10°/օօ։ Հաճախակի լինում են ստորջրյա երկրաշարժեր (ցունամի)։ Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և հասնում են մինչև 7, 5 մ բարձրության։ Արևելաչինական ծովում զարգացած է ձկնորսությունը։ Խոշոր նավահանգիստներն են Շանհայը, Ցզիլունը (ՉԺՀ), Նագասակին (Ճապոնիա

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելաչինական ծով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 31