Գանգի հիմի կոտրվածք, գանգի հիմային հատվածում ոսկրային կոտրվածք[1]։ Ախտանշաններից են կապտուկները ականջի հետևում, աչքերի շուրջ և թմբկաթաղանթի հետևում առկա արյունազեղումը[1]։ Ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈՒՈՀ) արտահոսք դիտվում է դեպքերի 20 %-ում և կարող է առաջանալ քթից կամ ականջից հեղուկի արտահոսքի պատճառով[1]։ Մենինգիտը, որպես բարդություն, առաջանում է 14% դեպքերում[2]։ Այլ բարդություններից են գանգային նյարդի կամ արյունատար անոթի վնասումը[1]։

Գանգի հիմի կոտրվածք
Տեսակմահվան պատճառ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9801.1
ՀՄԴ-10S02.1

Այս ախտաբանական վիճակն առաջանալու համար անհրաժեշտ է որոշակի աստիճանի վնասվածք[1]։ Կոտրվածքը առաջանում է հետևյալ ոսկրերից առնվազն մեկում՝ քունքոսկր, ծոծրակոսկր, սեպոսկր, ճակատոսկր կամ մաղոսկր[1]։ Այս կոտրվածքները լինում են առաջային գանգափոսի, միջին գանգափոսի և հետին գանգափոսի կոտրվածքներ[1]։ Դիմային կոտրվածքները նույնպես հաճախ են հանդիպում[1]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է ՀՇ հետազոտությամբ[1]։

Բուժումը հիմնականում կախված է գանգի խոռոչում առկա կառուցվածքների վնասման աստիճանից[1]։ Վիրահատությունը կատարվում է ՈւՈՀ-ի չդադարող արտահոսքի, արյունատար անոթի կամ նյարդի վնասման դեպքում[1]։ Հակաբիոտիկների կանխարգելիչ օգտագործման ապացուցողական փաստեր չկան[2][3]։ Այն առաջանում է ծանր գանգուղեղային վնասվածքների 12% դեպքերում[1]։

Նշաններ և ախտանշաններ խմբագրել

 
Երկկողմանի ակնոցի ախտանիշ
  • Բաթլի նշան – քունքոսկրի պտկաձև ելունի հատվածում կապտուկ
  • Ակնոցի ախտանիշ – կապտուկ աչքերի շուրջ, այլ կերպ՝ «սև աչքեր»
  • Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քթահոսություն (ռինոլիկվոռեա)
  • Գանգային նյարդի պարեզ
  • Քթային (երբեմն առատ) և ականջային արյունահոսություն
  • Արյունազեղում թմբկաթաղանթում
  • Հաղորդչական կամ զգայական խլություն, նիստագմ, փսխում
  • 1-10% դեպքերում առաջանում է տեսանյարդի ճնշում[4]։ Տեսանյարդը կարող է սեղմվել կոտրված գանգի ոսկրերով՝ բերելով տեսողության աղավաղման։
  • Ծանր դեպքերը կարող են մահվան պատճառ դառնալ։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

 
ՀՇ հետազոտությամբ երևում է գանգի հիմի կոտրվածքը
 
Մարդու գանգի սխեմատիկ պատկեր, որը ցույց է տալիս գանգի ոսկրերը` կողմնային դիրքից։

Գանգի հիմի կոտրվածքներն ընդգրկում են հետին գանգափոսի կամ առաջային գանգափոսի կոտրվածքներ։ Հետին գանգափոսն ընդգրկում է ծոծրակոսկրը, քունքոսկրը և սեպոսկրի որոշ մասը, իսկ առաջայինը՝ սեպոսկրի վերին մասը և մաղոսկրը։ Քունքոսկրի կոտրվածքը դիտվում է գանգի հիմի կոտրվածքների 75% դեպքում և կարող է լինել երկայնաձիգ, լայնաձիգ կամ խառը, կախված կոտրվածքի գծի հարաբերությունից բրգի երկայնական առանցքին[5]։

Ոսկրերը կարող են կոտրվել մեծ անցքի շրջանում՝ անցք գանգի հիմային հատվածում, որի միջով դուրս է գալիս ուղեղի ցողունը վերածվելով ողնուղեղի, և պայմանավորում դուրս եկող արյունատար անոթների և նյարդերի վնասման ռիսկը[6]։

Գանգային նյարդերի մոտ դասավորության պատճառով, հնարավոր է նրանց վնասում[4]։ Արդյունքում կարող է զարգանալ դիմանյարդի կամ ակնաշարժ նյարդի ֆունկցիայի կորուստ կամ լսողության կորուստ պայմանավորված 8-րդ նյարդի վնասմամբ[4]։

Վարում խմբագրել

Չնայած ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտահոսքի առկայությանը՝ կանխարգելիչ առումով հակաբիոտիկների օգտագործումը չունի ապացուցողական հիմք[2][3]։

Կանխատեսում խմբագրել

Առանց տեղաշարժ կոտրվածքները սովորաբար լավանում են առանց որևէ միջամտության։ Գանգի հիմի կոտրվածքով հիվանդները մենինգիտի առաջացման մեծ ռիսկ ունեն[7]։ Դժբախտաբար, կանխարգելիչ հակաբիոտիկների արդյունավետությունը անհայտ է[8]։

Քունքոսկրի կոտրվածքներ խմբագրել

Ներքին քնային զարկերակի սուր վնասումը (քնային զարկերակի շերտազատում, խցանում, կեղծ անևրիզմայի առաջացում) կարող է լինել ասիմպտոմատիկ կամ բերել կյանքին վտանգ սպառնացող արյունահոսության։ Քնային խողովակի վնասման դեպքում զարկերակը գրեթե միշտ ամբողջությամբ հետազոտվում է, չնայած նրան, որ քնային խողովակի կոտրվածքների միայն փոքր մասն է բերում անոթի վնասման։ Քնային խողովակի վնասման դեպքում վիմային մասի ընդգրման պարագայում քնային զարկերակի վնասման հավանականությունը համեմատաբար ավելի բարձր է[9]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Գանգի հիմի կոտրվածքները մահվան հաճախ հանդիպող պատճառ են մեքենաների մրցավազքի ժամանակ ։ Գանգի հիմի կոտրվածքնեից մահացած հայտնի վարորդներից են Ֆորմուլա Մեկի վարորդներ Ռոլանդ Ռացենբերգերը և Այրտոն Սեննան, IndyCar-ի վարորդներ Բիլլ Վուկովիչը, Թոնի Բեթթենհաուզենը, Ֆլոյդ Ռոբերտսը և Սկոտտ Բրայտոնը, NASCAR-ի վարորդներ Դեյլ Էարնհարդտը, Ադամ Փեթթին, Թոնի Րոփերը, Քեննի Իրվինը, Նեյլ Բոննետտը, Ջոն Նեմեչեկը, Ջ․Դ․ ՄակԴաֆֆին և Րիչի Էվանսը, CART-ի վարորդներ Ջովի Մարսելոն, Գրեգ Մուրը և Գոնսալո Ռոդրիգեսը, և ARCA-ի վարորդներ Բլեյս Ալեքսանդրը և Սլիք Ջոնսոնը։

Այս վնասման կանխարգելման համար շատ մրցավազքային սպորտաձևերում մարզիկներին տրամադրվում են գլխի և պարանոցի անվտանգությունն ապահովող սաղավարտներ, ինչպիսին է HANS սարքը[10][11][12]։ HANS սարքը բազմաթիվ անգամներ է ցուցադրել իր կյանքեր փրկող հատկությունները, ներառյալ Ջեֆֆ Գորդոնի դեպքը 2006-ի Պոկոնո 500-ում, Մայքլ ՄակԴոուելլը Թեքսասի մրցավազքում (2008թ․)[13], Ռոբերտ Կուբիկան 2007-ի Կանադական Գրան Պրի-ում և Էլիոթ Սեդլերը 2010-ի Պոկոնո կարմիր խաչ 500-ում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Baugnon, KL; Hudgins, PA (August 2014). «Skull base fractures and their complications». Neuroimaging Clinics of North America. 24 (3): 439–65, vii–viii. doi:10.1016/j.nic.2014.03.001. PMID 25086806.
  2. 2,0 2,1 2,2 Nellis, JC; Kesser, BW; Park, SS (January 2014). «What is the efficacy of prophylactic antibiotics in basilar skull fractures?». The Laryngoscope. 124 (1): 8–9. doi:10.1002/lary.23934. PMID 24122671.
  3. 3,0 3,1 Ratilal, Bernardo O; Costa, João; Pappamikail, Lia; Sampaio, Cristina; Ratilal, Bernardo O (2015). «Antibiotic prophylaxis for preventing meningitis in patients with basilar skull fractures». The Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD004884. doi:10.1002/14651858.CD004884.pub4. PMID 25918919.
  4. 4,0 4,1 4,2 Head Trauma 907273, բաժին Pediatric Head Trauma(անգլ.) EMedicine կայքում
  5. Fracture 248108, բաժին Skull Fracture(անգլ.) EMedicine կայքում
  6. «About Brain Injury». Brain Injury Association of America. 2012 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. Dagi, T.Forcht; Meyer, Frederick B.; Poletti, Charles A. (1983). «The incidence and prevention of meningitis after basilar skull fracture». The American Journal of Emergency Medicine. 1 (3): 295–8. doi:10.1016/0735-6757(83)90109-2. PMID 6680635.
  8. Butler, John. «Antibiotics in base of skull fractures». BestBets. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  9. Resnick, Daniel K.; Subach, Brian R.; Marion, Donald W. (1997). «The Significance of Carotid Canal Involvement in Basilar Cranial Fracture». Neurosurgery. 40 (6): 1177–81. doi:10.1097/00006123-199706000-00012. PMID 9179890.
  10. «NASCAR mandates HANS for 3 series». The Washington Times. The Washington Times LLC. 2001 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  11. «MSA confirms Motor Sports Council decisions regarding Frontal Head Restraints». MSA. Motor Sports Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  12. «Head and Neck Restraints Mandatory!». NNJR SCCA. Sports Car Club of America. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
  13. ANDERSON, LARS. «HOW SAFE IS RACING?». SI.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  14. «Sadler: Sunday's crash hardest in Cup history». ESPN.com. 2010 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.