Գալինա Լուկաշենկո (բելառուս․՝ Галіна Радзівонаўна Лукашэнка, նախկինում՝ Ժելներովիչ (Жаўняровіч), հունվարի 1, 1955(1955-01-01), Ryžkavičy, Staraškloŭski Sieĺsaviet, Škloŭ District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կինը։ Բելառուսի Հանրապետության առաջին տիկին (1994 թվականից)։

Գալինա Լուկաշենկո
բելառուս․՝ Галіна Радзівонаўна Лукашэнка
Ծնվել էհունվարի 1, 1955(1955-01-01) (69 տարեկան)
ԾննդավայրRyžkavičy, Staraškloŭski Sieĺsaviet, Škloŭ District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Բելառուս
ԿրթությունԱ․ Կուլեշովի անվան Մոգիլևի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱմուսինԱլեքսանդր Լուկաշենկո[1]
ԵրեխաներՎիկտոր Լուկաշենկո և Դմիտրի Լուկաշենկո

Կենսագրություն խմբագրել

Գալինա Ռոդիոնովնա Լուկաշենկոն ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին, Ռոդիոն Գեորգիևիչ (Յուրյևիչ) Ժելիներովիչի (1928-1983) (ծնունդով Բրեստից) և Ելենա Ֆեդորովնա Ժելիներովիչի ընտանիքում (ծնունդով Սլուցկից), Բելառուսի լեզվի և գրականության ուսուցչուհի, որը աշխատել է որպես տնօրեն (այժմ թոշակի է անցել)[2]։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ծանոթացել է Ռիժկովիչի գյուղի միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում, ամուսնացել է 1975 թվականին[3][4]։ Գալինա Ռոդիոնովնան աշխատել է մանկապարտեզում։ Ապրում է Ռիժկովիչի գյուղում (Մոգիլևսկի շրջանի Շկլովսկի շրջան)։ 1998 թվականի հունվարից ղեկավարում է բնակչության առողջացման Մոգիլևսկի մարզային գործադիր կոմիտեի բաժինը[3], զբաղվում է բնակիչների առողջարանային բուժման կազմակերպմամբ։ Ամուսնուն միջոցառումներին չի ուղեկցում և հազվադեպ է տեսակցվում նրա հետ[5]։

Կրթություն խմբագրել

Ավարտել է Մոգիլյովի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[3]։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ Ալեքսանդր Լուկաշենկո։

Երեք որդիները՝ Վիկտոր (1975), Դմիտրի (1980) (ներկայումս բարձր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում Բելառուսում) և Նիկոլայ[2]։

Յոթ թոռները՝ չորս-ավագ որդու երեխաները՝ Վիկտորիան (1998), Ալեքսանդրը (2004), Վալերիան (2009) և Յարոսլավը (2013), երեքը՝ կրտսեր որդու երեխաները՝ Անաստասիան (2003), Դարյան (2004) և Ալեքսանդրան (2014)։

Փոքր քույրը Թամարա Ռոդիոնովնան ապրում է Մոգիլևում, դեղագործ է դեղատնում։ Ամուսինը Մոգիլևում որսորդների և ձկնորսների Բելառուսի միության նախագահն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.europeantimes.news/fr/2022/05/le-secret-de-la-premi%C3%A8re-dame-qui-est-l%27%C3%A9pouse-d%27alexandre-lukashenko-et-pourquoi-personne-ne-l%27a-jamais-vue/
  2. 2,0 2,1 2,2 Новости KP.RU Последние новости России, Украины и мира, новости шоу-бизнеса, бизнес-новости дня // KP.RU(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Биографические страницы: Первые леди», Коммерсант.ru
  4. «Интервью с Александром Лукашенко». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Галина ЛУКАШЕНКО: Я сама приняла решение не ехать в Минск // KP.RU — Беларусь(չաշխատող հղում)