Գազ կորաեղջյուրավոր
Գազ կորաեղջյուրավոր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Գազ (Astragalus) |
Տեսակ | Գազ կորաեղջյուրավոր (A. camptoceras) |
Միջազգային անվանում | |
Astragalus camptoceras |
Գազ կորաեղջյուրավոր (լատին․՝ Astragalus camptoceras), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
5-20 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևը 3-7 սմ երկարությամբ են։ Տերևիկները 7-12-ական զույգ են, սեպաձև և գոգավոր գագաթով։ Ծաղկակիրները 1-2 ծաղիկներով են։ Պսակը դեղնավուն է, 1,5-3 սմ երկարությամբ ունդերը կորացած են, գծային և կեռիկանման թեքված կտուցով[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում աճում է Երևանի (Երևանի և Վեդու շրջակայք) և Դարեղեգիսի (Եղեգնաձոր շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Անատոլիայում, Իրանում և Միջին Ասիայում։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է ծովի մակարդակից 1000-1500 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, չոր կավային և աղակալված տեղերում, կիսաանապատում և տափաստային բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգաված տեսակ է։ Հայտնի է միայն երկու ֆլորիստիկական շրջաններում։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ և CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.