Գազ խիտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք Բակլազգիներ
Ցեղ Գազ
Տեսակ Գազ խիտ
Լատիներեն անվանում
Astragalus compactus


Գազ խիտ (լատին․՝ Astragalus compactus), բակլազգիներ ընտանիքի, գազ ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Թուփ է, 30-40 սմ բարձրությամբ։ Տերևները կազմված են 4-6 զույգ երկարավուն, էլիպսաձև կամ ձվաձև, 0,8-1,2 սմ երկարությամբ և 0,3 սմ լայնությամբ տերևներից։ Տերևակիցները սկզբում բրդանման մազմզուկապատ են, հետագայում՝ մերկ։ Ծաղկակիցները ձվաձև են, գծանման, սրավուն, սպիտակ, բրդամազմզուկապատ։ Բաժակն ունի 1-1,4 սմ, պսակը՝ 1,5-1,8 սմ երկարություն։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Հայկական բարձրավանդակում։ Հայաստանի տարածքում հանդիպում է Արարատյան դաշտում, Վայքում, միջին լեռնային գոտում, չոր քարքարոտ և խճապատ թեքությունների վրա։ Էկոլոգիական խումբը' VIII[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 70։