Գագաուզերեն
Գագաուզերեն, պատկանում է թուրքական լեզվաընտանիքի հարավարևմտյան (օղուզյան) խմբին։ Խոսվում է հիմնականում Մոլդովայի և Ուկրաինայի հարավային շրջանում, Հյուսիսային Կովկասում և մասամբ Ղազախստանում ու Միջին Ասիայում (արտասահմանում Բուլղարիայում ու Ռումինիայում)։ Գլխավոր բարբառներն են չատիրլուզ-կոմրատական (կենտրոնական) և վուլկանեշտական (հարավային) Կառուցվածքով կցական լեզու է։ Հնչյունական համակարգում առկա են 40 հնչույթ (18) ձայնավոր և 22 բաղաձայն։ Գոյականն ունի թվի, հոլովի ստացական առման կարգեր։ Բայի մեջ առկա են եղանակա-ժամանակային ուժեղ տարբերակումներ։ Այբուբենը 1957 թվականից ռուսագիր է։
Գագաուզերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Արեւմտյան օղուզ |
Երկրներ | Մոլդովա[1] |
Խոսողների քանակ | 148 720 մարդ (2014)[2][3] |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն և կյուրեղագիր |
IETF | gag |
ԳՕՍՏ 7.75–97 | гаг 145 |
ISO 639-3 | gag |
Gagauz language Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ScriptSource - Moldova
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ https://www.ethnologue.com/language/gag/23
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագաուզերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 637)։ |