Գաբրիել Ջուրջու
Գաբրիել Նիկու Ջուրջու (ռումիներեն՝ Gabriel Nicu Giurgiu, սեպտեմբերի 3, 1982[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումինացի ֆուտբոլիստ, ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Գաբրիել Նիկու Ջուրջու | |||||
Ազգությունը | ռումինացի | |||||
Քաղաքացիությունը | Ռումինիա | |||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 3, 1982[1][2] (41 տարեկան) | |||||
Ծննդավայր | սեպտեմբերի 3, 1982[1][2], Կլուժ-Նապոկա, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն | |||||
Հասակ | 175 սմ | |||||
Քաշ | 65 կիլոգրամ | |||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | «Ունիվերսիտատյա (Կլուժ)» | |||||
Համար | 29 | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական‡ | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիրերա խմբագրել
Ակումբային կարիերա խմբագրել
Ջուրջուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ռումինական Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող «Ունիվերսիտատյա» ակումբում։ 2007 թվականի հունվարին պայմանագիր է ստորագրել «Օցելուլ» ակումբի հետ։ Հաջող ելույթների շարքից հետո նա 2007 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազան քաղաքը ներկայացնող «Ռուբին» ակումբ[3]։ Ռուսական Պրեմիեր լիգայում իր նորամուտը նշել սեպտեմբերի 1-ին՝ 23-րդ տուրի՝ «Ամկար» ակումբի դեմ արտագնա խաղի 61-րդ րոպեին փոխարինելով Անսար Այպովաին[4]։ 2008 թվականի հունվարին Ջուրջուն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով վերադարձել է «Օցելուլ»[5]։ Նույն տարվա մայիսին նա վերադարձել է «Ռուբին»։ 2009 թվականի հունվարին նա կրկին ստորագրել է լիարժեք պայմանագիր «Օցելուլ» ակումբի հետ՝ այնտեղ խաղալով մինչև 2014 թվականը։ 2014/2015 մրցաշրջանում նա խաղացել է Իսրայելի «Մակաբի» (Նետանյա) ակումբի կազմում, իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Կոնկրադիյա» (Կյաժենա) ակումբում։ 2016 թվականին նա կրկին վերադարձել է «Ունիվերսիտատյա (Կլուժ)» ակումբ։
Միջազգային կարիերա խմբագրել
28-ամյա Ջուրջուն իր դեբյուտը Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշել է 2011 թվականի հունիս 7-ին կայացած Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Չորս օր անց նա խաղացել է Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը statisticsfootball.com կայքում Արխիվացված 2016-12-20 Wayback Machine (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը national-football-teams.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ջուրջու» հոդվածին։ |