Բրունհիլդա (Բրուգիլդա, Բրյունհիլդ – Brynhildr, Brunhild), Գունտերի` Բուրգունդիայի արքայի կինը, սկանդինավյան դիցաբանության և էպոսի հերոսուհի։ Հանդիպում է «Ավագ Էդդայի» որոշ երգերում։

Brünhild beobachtet Gunther, Johann Heinrich Füssli, 1807
Guðrun aus dem Brynhildlied der färöischen Sigurdlieder

Համաձայն հնագույն սկանդինավյան տարբերակի Բրունհիլդան վալկիրիա էր, որը պատժված էր Օդինի կողմից անհնազանդության համար։ Նա զրկվել է աստվածայնությունից և թաղվել է երկարատև քնի մեջ։ Այդ քնից նրան հանել է Սիգուրդը։ Վերջին մասը հավանաբար կրում է տիեզերական բովանդակություն (գարնան արթնացումը)։