Բրդուճ[1] (հայերեն՝ բրդուճ, մոթալ, «փաթաթած» ուտեստ, հիշատակվում է բուռում, դուռում, բրդուջ, բրթունճ և այլ անվանումներով), հայկական խոհանոցի ուտեստ՝ կազմված բարակ շերտով լավաշից կամ բուլկուց՝ իր մեջ փաթաթված միջուկով։

Բրդուճ
Բրդուճ, բուռում, դուռում, բրդունճ
Հայկական
Ծագում
Ենթատեսակլցոնած տափակ հաց
Առաջացման երկիրՀայաստան Հայաստան
Բաղադրամասեր
ՀիմնականԼավաշ, աղի պանիր, կանաչի
ՀնարավորԱղցան, համեմունքներ, միս
Նույնական ուտեստներԲուրիտո
 Brtuch Վիքիպահեստում

Բրդուճի միջուկն ամենից հաճախ բաղկացած է մսից, պանրից, եփած ձվից, կանաչուց, աղցանից, տարատեսակ համեմունքներից և այլն։ Միջուկի բաղադրիչները կարող են փոխվել, բայց ընդհանուր բաղադրիչներ են հանդիսանում աղի պանիրը և կանաչին։ Դասական բրդուճն իրենից ներկայացնում է բարակ, երկար խողովակ՝ լավաշի մեջ փաթաթված միջուկով, որը բռնում են երկու ձեռքով և ուտում են բաց ծայրից։ «Հայկական սնունդ. փաստեր, երևակայություններ և ֆոլկլոր» գրքի հեղինակները մատնանշում են հայկական բրդուճի և մեքսիկական բուրիտոյի նմանությունը[2]։

Լավաշով բրդուճ՝ պանրի և կանաչու միջուկով:

Հայ լեզվաբանները «բրդուճ» բառն արտասանում են՝ ելնելով «բրդել, փշուր-փշուր անել, մանր կոտորել» բայից[2]։ Եվս մեկ անվանում է «բուռում»-ը, որը նշանակում է «ձեռքում» (հայերեն «բուռ» բառից, որը նշանակում է ափ)[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://hy.wiktionary.org/wiki/%D5%A2%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B3
  2. 2,0 2,1 Irina Petrosian, David Underwood. Wraps // Armenian Food: Fact, Fiction & Folklore. — 2nd Edition. — Bloomington, IN: Yerkir Publishing, 2006. — P. 30—31. — ISBN 978-1-4116-9865-9
  3. Заверните! // Ереван. — 2013. — В. Специальный выпуск: 2005-2013 — Лучшее. — С. 158—159. — ISSN 1816-5087.

Արտաքին հղումներ խմբագրել