Ձեռք, մարդու վերին վերջույթի՝ նախաբազկին հաջորդող հատված, նուրբ շարժումներ կատարող բռնող օրգան։ Ձեռքը կազմված է դաստակից, նախադաստակից և հինգ մատներից, որոնք դիպչելու զգացողության հիմնական օրգաններն են հանդիսանում։

Ձեռք
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասautopod region?[1], manipulator? և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էfree upper limb?
Կազմված էմատ, palm?, Ճկույթ, մատնեմատ, Միջնամատ, Ցուցամատ, Բութ մատ, carpal bone?, metacarpal bones? և back of hand?
Զարկերակulnar artery?
ԵրակDorsal venous network of hand?
Միանում էՆախաբազուկ
MeSHA01.378.800.667
Foundational Model of Anatomy9712
Terminologia Anatomica 98A01.1.00.025
Նկարագրված էԲրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Gujin Tushu Jicheng?, Metropolitan Museum of Art Tagging Vocabulary? և 1911 Encyclopædia Britannica
 Hands Վիքիպահեստում
Մարդու աջ ձեռքի ափային և թիկնային երեսները
Աջ ձեռքի ոսկրերըի ռենտգենոգրաֆիկ պատկեր
Tupaia javanica, Homo sapiens

Դաստակի հենքակմախքը կազմված է երկու շարքով դասավորված 8 կարճ ոսկորներից, որոնք միմյանց հետ միացած են ներդաստակային միջոսկրային շարակցական կցումների՝ կապանների և հոդերի միջոցով։ Դաստակը միացած է նախաբազկի հետ ճաճանչ-դաստակային հոդով, իսկ առաջին և երկրորդ շարքերը միմյանց հետ կազմում են սահմանափակ շարժումներ կատարող ներդաստակային հոդը։

Նախադաստակի հենքակմախքը կազմում են 5 կարճ խողովակավոր, բարակ նախադաստակոսկրերը, որոնք դաստակի երկրորդ շարքի ոսկրերի մասնակցությամբ կազմում են դաստակ-նախադաստակային հոդեր։

Մատների հենքակմախքը մատոսկրերը կամ ֆալանգներն են. յուրաքանչյուր երկար մատ ունի 3-ական ֆալանգ՝ հիմային (մերձադիր), միջին և եղնգային (հեռադիր), բացի բութ մատից, որն ունի 2 ֆալանգ՝ հիմային և եղնգային։

Ձեռքի և մատների շարժումներն իրականանում են 36 մկանների մասնակցությամբ, որոնց մի մասը կազմող կարճ (սեփական) 21 մկանները տեղադրված են ձեռքի շրջանում, իսկ մնացած 15 մկանները դասավորված են նախաբազկի ափային և թիկնային երեսներին։

Ձեռքը և մատները շարժող մկաններն ու մաշկը նյարդավորվում են միջնակ, ծղիկային և ճաճանչային նյարդերի, անոթավորվում՝ ծղիկային և ճաճանչային զարկերակների ճյուղերով։

Ձեռքի կազմավորումը, որպես աշխատանք կատարող օրգանի, մարդու ձևավորման պրոցեսում պայմանավորված է գլխուղեղի հարաճուն զարգացմամբ։

Ժեստերով արտահայտման գործում ձեռքը ունի կարևոր նշանակություն։

Որոշ մարզաձևերում և արվեստի տեսակներում ձեռքը ծառայում է որպես տեղաշարժման միջոց։

Ձեռքը կիրառվում է որպես չափման միավոր։

Եգիպտական հիերոգրիֆների մեջ, ինչպես նաև ացտեկների և մայաների մոտ հաճախ ձեռքի պատկերը կիրառվել է որպես շարժում նկարագրելու միջոց։

Հիրոմանսիայի բնագավառում ձեռքի վերնամաշկի ծալքերը կիրառվում են որպես անհատի ճակատագիրը ուսումնասիրելու միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «ձեռք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 698