Բուենոս Այրեսի բուսաբանական այգի

Բուենոս Այրեսի բուսաբանական այգի Պալերմոյում, Բուենոս Այրեսի արվարձաններում։ Այգին ունի եռանկյունի ձև, որի երեք կողմերը Ավենիդա Սանտա Ֆե, Ավենիդա Լաս Հերաս և Սիրիայի Արաբական Հանրապետական փողոցներ են։ 1996 թվականին այգին հայտարարվեց ազգային հուշարձան։ Այն ունի 6.9772 հա ընդհանուր տարածք։ Այնտեղ կարելի է գտնել մոտավորապես 5500 տեսակ բույսեր, ծառեր և թփեր, ինչպես նաև մի շարք քանդակներ, հուշարձաններ և հինգ ջերմոցներ։ Այգին նախագծված է ֆրանսիացի ճարտարապետ և լանդշաֆտային դիզայներ Կարլոս Թայսի կողմից։ Այգին բացվել է 1898 թվականի սեպտեմբերի 7-ին։ Թայսը և նրա ընտանիքը ապրում էին անգլիական ոճով կառուցված առանձնատանը, որը գտնվում էր այգու ներսում 1892-1898 թվականներին, երբ նա զբաղեցնում էր քաղաքի զբոսայգիների գոտիների տնօրենի պաշտոնը[1]։ 1881 թվականին կառուցված առանձնատունը այժմ համալիրի հիմնական շենքն է։ Վերջին տարիներին Բուսաբանական այգին դարձել է մեծ թվով կատուների բնակավայր։ Դրանք բոլորն էլ ինչ-որ պատճառներով լքված տնային կատուներ են։ Կատուներից ազատվելու ծրագրերը մերժվել են հարևանների և կենդանիների բարեկեցության հասարակությունների բողոքների պատճառով։ Կատուների վերաբնակեցումը չէր լուծի խնդիրը, քանի որ ամռանը գրեթե ամեն օր այգում նոր լքված կենդանիներ էին հայտնվում։ Շնորհիվ Կենդանիների պաշտպանության ընկերության կողմից կամավորների նվիրումով, որը ձևավորեց կամավորական հանձնաժողով, հայտնաբերվում է ժամանակավոր լուծում։ Կատուները կարող էին ապրել այգում. կամավորների կոմիտեն կերակրում էր նրանց, փնտրում էր նոր սեփականատերեր և տրամադրում էր պատվաստանյութ և անասնաբուժական խնամք[2]։

Բուենոս Այրեսի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Արգենտինա
ՎարչատարածքԲուենոս Այրես
Հիմնվել է1898
ՃարտարապետCarlos Thays?
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Բուենոս Այրեսի բուսաբանական այգիը գտնվում է Արգենտինաում
Բուենոս Այրեսի բուսաբանական այգի

Այգու դիրք խմբագրել

Այգին համատեղում է լանդշաֆտի երեք տարբեր ոճեր որոնց թվում են իտալական այգին, խառնված ֆրանսիական և արևելյան այգիներով։ Իտալական այգին ներառում է ծառերի այնպիսի տեսակներ, որոնք առաջին դարում հռոմեական բուսաբան Ֆլինի Յանգերն ուներ իր վիլլայում Ալպիական լեռներում։ Բացի այդ, այստեղ են նաև հռոմեական թեմաներով արձանների օրինակներ, այդ թվում գայլի արձանը , որը կերակրում էր Ռեմային և Ռոմուլային։ Ֆրանսիական պարտեզը զարդարված է XVII-XVIII դարերի սիմետրիկ ոճով։  Ֆրանսիական այգում է գտնվում նաև հունա-հռոմեական քանդակներից` Վեներայի և Մերկուրի արձանների պատճենները։ Այլ տարածքներում բույսերը դասվում են ըստ ծագման. Ասիականում կարող էք տեսնել գինկգո ծառատեսակը,Եվրոպականում` կաղնու և պնդուկի ծառեր, Աֆրիկականում` պտտեր և արմավենի։ Այգում կան նաև բույսեր Ամերիկայից, օրինակ` սեկվոյաներ, Բրազիլիայից` սեյբա, Արգենտինայի և Հարավային Կոնսի երկրներից ֆլորայի այլ տեսակներ։ Տարբեր բույսերի տեսակները պարբերաբար դասվում են ըստ իրենց տաքսոնական հատկանիշների։ Այգին նաև պարունակում է 33 այլ արվեստի գործեր, ներառյալ քանդակներ, կիսանդրիներ և հուշարձաններ։ Նրանց թվում են նաև Էռնեստո Բիոնդի « Սատուրնալիա » բրոնզե օրինակը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ботанический сад в Буэнос-Айресе». artgarden.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. «Page in defense of the cats of the Botanical gardens» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 14-ին.