Բորիս Պլատոնով
Բորիս Վիկտորովիչ Պլանտով (բելառուս․՝ Барыс Віктаравіч Платонаў, հուլիսի 24 (օգոստոսի 6), 1903, Մինսկ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 15, 1967, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
Բորիս Պլատոնով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 6), 1903 |
Ծննդավայր | Մինսկ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 15, 1967 (63 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Բելառուսական ԽՍՀ |
Կրթություն | Q55712710? |
Մասնագիտություն | դերասան և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | Յանկա Կուպալայի անվան ազգային ակադեմիական թատրոն |
Ամուսին | Իրինա Ժդանովիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Supreme Soviet of the Byelorussian SSR of the 5th convocation? և list of members of the Supreme Soviet of the Byelorussian SSR (1962–1966)? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Barys Platonaŭ Վիքիպահեստում |
1922 թվականից աշխատել է Յանկա Կուպալայի անվան բելառուսական թատրոնում (1961-1963- ին՝ գեղարվեստական ղեկավար)։ Լավագույն դերերից են համարվում՝ Երիսկին (Ֆուրմանովի և Պոլիվանովի «Խռովություն»), Օգնև, Ռոմոդան (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», «Թևեր»), Կոնստանտին Զասլոնով (Մովզոնի «Կոնստանտին Զասլոնով», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948), Տումիլովիչ (Կրապիվայի «Երգում են արտույտները», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), Ժադով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Եզովպոս (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը»)։
Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» ստեղծագործությունում կերտել է Վլադիմիր Լենինին։
Եղել է նաև ԲԽՍՀ 5-6 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Платонов Борис Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 327)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պլատոնով» հոդվածին։ |