Բորբոսատեսուկ
Բորբոսատեսուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Թելուկայիններ (Chenopodioideae) |
Տրիբա | Axyrideae |
Ցեղ | Բորբոսատեսուկ (Krascheninnikovia) Gueldenst., 1772 |
Բորբոսատեսուկ (լատին․՝ Ceratoides), թելուկազգիների ընտանիքի միամյա թփերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորբոսատեսուկ գորշ (C. papposa)։
Նկարագրություն խմբագրել
Ցողունը (բարձրությունը՝ 40-100 սմ) պատված է գորշ-դեղնավուն, աստղաձև թավով։ Տերևները հերթադիր են, երկարավուն, էլիպսաձվաձևից մինչև գծանշտարաձև, ամբողջաեզր, եզրերը՝ թեթևակի շրջված։ Առէջքային ծաղիկները մանր են՝ կարճ հասկանման ծաղկաբույլերում, վարսանդայինները՝ տերևանյութերում։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Հարուստ է վիտամիններով (տերևները)։ Գեղազարդիչ է։
Տարածումը Հայաստանում խմբագրել
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորբոսատեսուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորբոսատեսուկ» հոդվածին։ |