Բոշխ կարճաքիթ

բույսերի տեսակ
Բոշխ կարճաքիթ
Բոշխ կարճաքիթ
Բոշխ կարճաքիթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ենթաընտանիք Բոշխայիններ (Cyperoideae)
Տրիբա Cariceae
Ցեղ Բոշխ (Carex)
Տեսակ Բոշխ կարճաքիթ (C. brevicollis)
Միջազգային անվանում
Carex brevicollis

Բոշխ կարճաքիթ (լատին․՝ Carex brevicollis), բոշխազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հորիզոնական ճյուղավոր կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Ունի 20-40 սմ չոր եռանկյունաձև բարձրությամբ ցողուններ, երկար տերևաթիթեղներով և կաշվեկերպ տերևապատյանով կանաչ տերևներ։ Ստորին տերևները գորշ են, թեփուկանման։ Հասկանման երկար ծաղկաբույլերում հավաքված են միասեռ, ծաղկապատ չունեցող ծաղիկները։ Շագանակագույն, երկարավուն վերին հասկիկը արական է։ Ստորին, երկու-երեք երկարավուն-ձվաձև հասկիկները կազմված են իգական, կանաչավուն-դարչնագույն ծաղիկներից։ Արական ծաղիկներում կան 3 առէջներ, իգականներում՝ 3 սպիներով սռնակ։ Վարսանդավոր ծաղիկներում առաջանում են դեղնավուն-գորշ, եռանկյունաձև, փոքր պարկեր կարճ ատամնաձև քթիկով։ Պտուղները չոր ընկուզիկներ են։ Բազմանում է կոճղարմատներով՝ վեգետատիվ ճանապարհով[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտու խոտածածկ լանջերին, քարքարոտ վայրերում, մերձալպյան մարգագետիններում։ Հանդիպում է Շիրակի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կոճղարմատները և տերևները, որոնք պարունակում են ալկալոիդներ։ Բույսը թունավոր է նաև անասունների համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կարճաքիթ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ կարճաքիթ» հոդվածին։