Բերք (նկար, Վան Գոգ)

Վան Գոգի նկար

«Բերք» (հոլ.՝ De oogst, ֆր.՝ La moisson), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներց։ Կտավը ստեղծվել է 1888 թվականի հունիս ամսին։ Այն յուղարներկով է նկարված կտավի վրա և ունի հետևյալ չափերը՝ 73,4 × 91,8 սմ։ Ներկա պահին կտավը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։ Նկարը հայտնի է նաև «Բերքահավաք» և «Լա Կրոյի բերքը և հետին պլանում Մոնմաժուրը» անվանումներով։

Բերք
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ[1]
տարի1888
բարձրություն73 սանտիմետր
լայնություն92 սանտիմետր
ստեղծման վայրԱռլ[2]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՎան Գոգի թանգարան[3]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0412.htm, https://vangoghworldwide.org/artwork/F412 կայք
Ծանոթագրություններ
 Harvest at La Crau, with Montmajour in the background (painting) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1888 թվականի ամռանը նկարիչ Վինսենթ վան Գոգը գտնվում էր Պրովանսում՝ Ֆրանսիայի հարավում։ Այստեղ պլենէրի ժամանակ նա ստեղծում է գեղանկարների շարք, որոնց գլխավոր սյուժեն բերքն ու բերքահավաքն էր։ «Բերք» նկարը ստեղծվել է մոտակա բլրից և ներկայացնում է գյուղացիների կողմից բերքահավաքի տեսարան։ Հետին պլանում Վան Գոգը վրձնել է Մոնմանժուր աբբայությունը[4]։

Վինսենթ վան Գոգը նկարի անվանումը անձամբ է տվել։ Նա այս ստեղծագործությունն անվանեց «Բերք» (ֆր.՝ La moissonֆրանսերենով։ Նկարիչը պլանավորել էր, որպեսզի այս նկարը ցուցադրվի Անկախների սալոնում։ Նույն ժամանակահատվածում՝ 1888 թվականի հունիսին, Վան Գոգը նկարում է նաև «Բերք» ստեղծագործության երկու ջրաներկային էսքիզներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/53535
  2. http://www.vggallery.com/painting/p_0412.htm
  3. http://www.vangoghmuseum.nl/nl/collectie/s0030V1962
  4. «Ван Гог «Урожай в Ла Кро, и Монмажор на заднем плане» (Сбор урожая). Описание картины». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • John Leighton (red.): 100 Meesterwerken in het van Gogh Museum. Van Gogh Museum, Amsterdam, 2002, nr. 44. ISBN 90-6314-012-6
  • Josephine Cutts, James Smith: Van Gogh. Parragon, Bath, 2000. ISBN 1-40541-326-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերք (նկար, Վան Գոգ)» հոդվածին։