Առլ(լատին․՝ Arles), քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում։ Նավահանգիստ Ռոն գետի ստորին հոսանքում։ 48 հազար բնակչություն (1968)։ Երկաթուղային հանգույց է, մետալուրգիայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրել են հույները (լատին․՝ Theline)։ Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին նվաճել են հռոմեացիները։ Կեսարի օրոք եղել է հռոմեական գաղութ (մ.թ.ա. առաջին դար). և մ.թ. սկզբին հասել բարձր զարգացման։ 4-րդ դարի հռոմեական կայսր Կոստանդին Մեծի աթոռանիստն էր, միջին դարերում՝ Առելաթ թագավորության կենտրոնը։

Բնակավայր
Առլ
ֆր.՝ Arles[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես758,93 կմ²
ԲԾՄ0 մետր, 57 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն50 415 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ13200[3], 13104[3], 13123[3], 13129[3] և 13280[3]
Պաշտոնական կայքville-arles.fr(ֆր.)
Առլ (Ֆրանսիա)##
Առլ (Ֆրանսիա)

Առլում պահպանվել են հին հռոմեական հուշարձաններ (Օգոստոսի ժամանակվա թատրոնը, ավելի ուշ շրջանի ամֆիթատրոնը, 1651-ին պեղված Առլյան Վեներայի արձանը, այժմ՝ Լուվրում և այլն), միջնադարյան Սեն-Տրոֆիմ եռանավ բազիլիկը (8–15-րդ դարեր), որ հայտնի է ռոմանական քանդակազարդ շքամուտքով (մոտ 1180—1200)։ Գործում են՝ Հեթանոսական և Քրիստոնեական (երկուսն էլ՝ հնագիտական), Առլատան ազգագրական, Ռեատտյու գեղարվեստական թանգարանները։ Ա. տուրիզմի կենտրոն է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545