Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց

Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց, հիմնվել է 1877 թվականին՝ Բաքվի մարդասիրական ընկերության կողմից՝ կաթողիկոսի հատուկ կոնդակով։ Դպրոցի ստեղծման գաղափարը և առաջին տնօրենը եղել է հայ անվանի մանկավարժ, «Հայկական աշխարհ» ամսագրի խմբագիր Խորեն Ստեփանեն։

Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1877
ՀիմնադրիրԽորեն Ստեփանե
ՏնօրենԽորեն Ստեփանե
Աշակերտներ20
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԲաքու

Առաջին տարում դպրոցն ունեցել է 20 աշակերտ։ Ըստ արխիվային փաստաթղթերի՝ 1878 թվականի կեսերին Խ. Ստեփանեն ետ է կանչվել Էջմիածին, որից հետո դպրոցի մասին տեղեկություններ չկան։

Ենթադրվում է, որ դպրոցը կարող է միացած լինել Բաքվի հայկական Մեսրոպյան ծխական դպրոցին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ 443.