Կոնդակ (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Կոնդակից)

Կոնդակ (հունարեն՝ κοντάκιον), կարող է վերաբերել՝

  • Կոնդակ, հայ մատենագրության մեջ և եկեղեցական կիրառություններում նշանակում է կաթողիկոսական (երբեմն նաև առաջնորդ-եպիսկոպոսի) թուղթ, նամակ, ուղերձ, շրջաբերական, կտակ։ Այսօր էլ կոնդակին գլանաձև փաթույթի ձև են տալիս, ճակատը զարդարում կաթողիկոսական-եպիսկոպոսական խորհրդանշանով և մանրանկարներով։ Ունենում է պատմական քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավա-վարչական, ազգային-հասարակական, մշակութային, կրթական և այլ բովանդակություն։ Ըստ այդմ էլ կոնդակը երբեմն կարևոր պատմական սկզբնաղբյուր է։
  • Կոնդակ, գլանաձև ձող, գավազան, փաթույթ։
  • Կոնդակ, հոգևոր օրհներգ, հորդորակ, տաղ, մաղթանք։ V-VII դարերում ուղղափառ եկեղեցիներում երգասացության հիմնական ժանրը։
  • Կոնդակ, համայնք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա մարզի Շարանտ գավառում։

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 567