Բարբարա Բոքսեր

ամերիկացի քաղաքական գործիչ

Բարբարա Լևի Բոքսեր (անգլ.՝ Barbara Levy Boxer, նոյեմբերի 11, 1940(1940-11-11)[3][4], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր Կալիֆոռնիա նահանգից[5], դեմոկրատական կուսակցության անդամ։

Բարբարա Բոքսեր
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բրուքլինի քոլեջ (1962), George W. Wingate High School? (1958)[1] և տարրական դպրոց[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, վիպասան, գրող, բորսային միջնորդ, թերթի խմբագրիչ և congressional staff
Դավանանք հուդայականություն[2]
Ծննդյան օր նոյեմբերի 11, 1940(1940-11-11)[3][4] (83 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Զավակներ Nicole Boxer?
 
Կայք՝ boxer.senate.gov

Կենսագրություն խմբագրել

1962 թվականին Բարբարա Բոքսերն ավարտել է Բրուքլինի քոլեջի տնտեսագիտության բակալավր աստիճանը[6]։ Նա իր աշխատանքային կարիերան սկսել է 1960-ական թվականներին՝ աշխատելով որպես մակլեր, այնուհետև՝ որպես գիտաշխատող։ 1972-1974 թվականներին աշխատել է Pacific Sun լրագրողական թղթում։ Քաղաքական կարիերան սկսել է 1974 թվականին որպես կոնգրեսական Ջոն Բարթոնի (անգլ.՝ John Burton) օգնական։ 1992 թվականին նա ընտրվել է նախ որպես սենատոր, այնուհետև վերընտրվել մի քանի անգամ։ Բարբարա Բոքսերն ԱՄՆ-ի ամենալիբերալ սենատորներից մեկն է։

2013 թվականի հոկտեմբերի 20-ին Բոքսերը եղել է տասնվեց սենատորներից մեկը, որը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Հիլլարի Քլինթոնի թեկնածությունը ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում` որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու առաջադրելուն[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  2. GitHub — 2007.
  3. 3,0 3,1 Cunningham J. M. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. «Senator Barbara Boxer». congress.gov.
  6. «Barbara Boxer Britannica». britannica.com.
  7. «Run, Hillary, run, say Senate's Dem women». thehill.com.

Արտաքին հղումնեը խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Բոքսեր» հոդվածին։