Բաշկիրներ (բաշկիրերեն՝ башҡорттар), թյուրքական ազգ, որը համարվում է Բաշկորտոստանի տեղաբնիկ ժողովուրդը։

Բաշկիրներ
թյուրքական ազգ
Ընդհանուր քանակ

1,6 մլն ( 2010 թ.)Ռուսաստան Ռուսաստան՝ 1 584 554 (մարդահամար 2010 г.)

[թյուրքական
Բնակեցում
Լեզու(ներ)
բաշկիրերեն, ռուսերեն, թաթարերեն
Հավատք(ներ)
իսլամ (սուննի (հանաֆի, մադհաբ))
Ծագել են
տարասեռ, (Ուրալյան ռասա, Հարավային սիբիրյան ռասա)

Աշխարհում թվաքանակը մոտ 1,6 մլն մարդ։ Ըստ Ռուսաստանի 2010 թվականի մարդահամարի տվյալների այնտեղ ապրում են 1 584 554 բաշկիրներ, որոնցից 1 172 287՝ Բաշկորտոստանում։

Պետական լեզուն բաշկիրերենն է, նաև տարածված է ռուսերենն ու թաթարերենը։ Ավանդական կրոնը իսլամի սուննի ուղղությունն է։

Ազգատոհմական բաժանում խմբագրել

Բաշկիրների մարդաբանական տեսակներ խմբագրել

Բաշկիրները մարդաբանական տարրասեռ կազմը ներկայացնում է կովկասյան և  մոնղոլոիդ ռասաների խառնուրդ։ Մ. Ս. Ակիմովան առանձնացրել է բաշկիրներին չորս հիմնական մարդաբանական տիպերի.

  • ուրալական,
  • պոնտիական,
  • Եվրոպոիդ,
  • հարավ-սիբիրյան

Առավել հին բաշկիրների ռասայական տեսակներն են համարվում եվրոպոիդական, պոնտական և ուրալական ռասաները, իսկ ավելի ուշ՝ հարավ-սիբիրյան[1]։ Հարավ-սիբիրյան մարդաբանական տեսակը  հայտնվել է բաշկիրների կազմում բավականին ուշ և սերտորեն կապված է IX—XII դարերի թուրքական ցեղերի և  XIII—XIV  դարերի ղփչաղների ցեղերի հետ։ Պամիրոֆերգանական ռասայական տիպերը, նույնպես համարվում են բաշկիրների մարդաբանական տիպերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Предположение выдвинуто в результате экспедиции Института антропологии МГУ под руководством М.С. Акимовой в 1963—1965 годах на территории БАССР и Челябинской области.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաշկիրներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 297