Բաշաղակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Խարբերդից 40 կմ հեռու։

Գյուղ
Բաշաղակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԲաշավանք, Փաշավանք, Փոսիվանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բաշաղակ (Աշխարհ)##
Բաշաղակ (Աշխարհ)

Գյուղն ուներ մի տեսակ ջուր, որն օգտագործում էին աղի փոխարեն։

Պատմություն խմբագրել

Հայ բնակչությունը ամբողջովին բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 60 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ։ 1893 թվականին ուներ 116 տուն, որից 100-ը՝ հայկական, իսկ մնացածը՝ քրդական։ XX դարի սկզբին ուներ 125 տուն՝ 1000 հայ և 30 տուն՝ 150 քուրդ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բաշաղակն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էր գտնվում Ս. Հովհաննես ավերակ վանքը, իսկ գյուղի արևմուտք կային երեք եկեղեցիների ավերակներ։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 597

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 291