Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայրակ (այլ կիրառումներ)

Բայրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում[1]։ Գտնվում էր Վանա լճից արևելք, Վան քաղաքից 20 կմ հյուսիս, Կարասու գետի ձախափնյա հարթության վրա։

Գյուղ
Բայրակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներՊայրակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Բայրակ (Թիմարի գավառ) (Աշխարհ)##
Բայրակ (Թիմարի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

1900-1918 թվականներին եղել է թուրքական բռնութնունների դեմ ակտիվ պայքարի վայր։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 23 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բայրակն ուներ եկեղեցի[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգի Հեքյարիի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 591

Աղբյուրներ խմբագրել