Աբխազիայի պետական համալսարան
Աբխազիայի պետական համալսարան (աբխ.՝ Аҧсны Аҳәынҭқарратә Университет, ԱՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Աբխազիայում։ Գտնվում է Սուխում քաղաքում։
Տեսակ | համալսարան |
---|---|
Հիմնադրված է | 1932 |
Անվանված է | Մաքսիմ Գորկի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սուխում |
Կայք | agu.site/abh/ |
Abkhazian State University Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Համալսարանը հիմնադրվել է 1932 թվականի փետրվարի 4-ին Աբխազիայի ժողկոմիսարիատի որոշմամբ՝ որպես Ագրո-մանկավարժական ինստիտուտ։ 1933 թվականին վերանվանվել է «Մաքսիմ Գորկու անվան Սուխումի պետական մանկավարժական ինստիտուտ», 1979 թվականին վերակազմավորվել է որպես «Աբխազիայի պետական համալսարան»։ 2011 թվականին Աբխազիայի պետական համալսարանի և Իտալիայի Ուրբինո քաղաքի Ուրբինոյի համալսարանի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր[1]։
Ֆակուլտետներ և ամբիոններ խմբագրել
Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ խմբագրել
- Մաթեմատիկական անալիզի ամբիոն
- Կիրառական մաթեմատիկայի ամբիոն
- Ընդհանուր ֆիզիկայի ամբիոն
- Սուխումի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտին կից փորձարարական ֆիզիկայի ամբիոն
Կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետ խմբագրել
- Կենդանիների էկոլոգիայի և մորֆոլոգիայի ամբիոն
- Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն
- Քիմիայի ամբիոն
- Աշխարհագրության ամբիոն
- ԱՊՀ բուսաբանության ինստիտուտին կից անտառտնտեսության և բուսաբանության ամբիոն
- ԱՊՀ փորձարարական պաթոլոգիայի և թերապիայի ինստիտուտին կից փորձարարական կենսաբանության և բժշկության ամբիոն
- ԱՊՀ հիդրոֆիզիկական ինստիտուտին կից կիրառական էկոլոգիայի ամբիոն
Պատմության ֆակուլտետ խմբագրել
- Պատմության ամբիոն
- Աբխազիայի հնագիտության և ազգագրության ամբիոն
- Ռուսաստանի և արտասահմանյան երկրների պատմության ամբիոն
- Միջազգային հարաբերությունների պատմության ամբիոն
Բանասիրության ֆակուլտետ խմբագրել
- Աբխազերեն լեզվի ամբիոն
- Աբխազական գրականության ամբիոն
- Ռուսաց լեզվի ամբիոն
- Ռուսաց և արտասահմանյան գրականության ամբիոն
- Գերմաներենի ամբիոն
- Անգլերենի ամբիոն
- Ժուռնալիստիկայի բաժին
- Ռեժիսորա-դերասանական արվեստի բաժին
- ԱՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտին կից աբխազագիտության ամբիոն
Իրավագիտության ֆակուլտետ խմբագրել
- Պետրության և իրավունքի ամբիոն
- Քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոն
- Քրեական իրավունքի և դատավարության ամբիոն
Տնտեսագիտության ֆակուլտետ խմբագրել
- Տնտեսագիտության տեսության ամբիոն
- Հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոն
- Կառավարման ամբիոն
- Ժողովրդական տնտեսության ամբիոն
- Ֆինանսներ և վարկ ամբիոն
Մանկավարժական ֆակուլտետ խմբագրել
- Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
- Մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի ամբիոն
- Կերպարվեստի ամբիոն
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
Ագրոտեխնիկական ֆակուլտետ խմբագրել
- Հողագործության ամբիոն
- Մեքենայացման և գյուղատնտեսական արտադրության ամբիոն
- Մերձարևադարձային և սննդային ապրանքների տեխնոլոգիաների, մերձարևադարձային գյուղատնտեսության գյուղատնտեսական հետազոտությունների ամբիոն
Ընդհանուր ամբիոն խմբագրել
- Փիլիսոփայության և մշակութային հետազոտությունների ամբիոն
- Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոն
- Ռազմական ամբիոն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Абхазия выступает за развитие отношений с Сан-Марино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբխազիայի պետական համալսարան» հոդվածին։ |