Բագրատ Կամսարական (11-րդ դար կամ 1090 - 12-րդ դար կամ 1117), հայ իշխան Գող Վասիլի հարազատ եղբայրը։ Ռավենդանա և Գուրիս (կամ Կուրիս, Կուրհուս) իշխանությունների տիրակալ։

Բագրատ Կամսարական
Ծնվել է11-րդ դար կամ 1090
Մահացել է12-րդ դար կամ 1117
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի և քրիստոնեություն

Կենսագրություն խմբագրել

Բագրատ Կամսարականը, լինելով Գող Վասիլի եղբայրը, սերում է հին հայկական իշխանական Կամսարականների տոհմից։ 1086 թվականից հետո, երբ Վարաժնունին կորցրեց վերջին քաղաքները, որտեղ դեռ գտնվում էին նրա կայազորները, Կիլիկիայի և Մերձեփրատյան տարածքներում ձևավորվել են մի շարք անկախ հայկական իշխանություններ։

Բագրատը Փոքր Ասիայաում եղել է խաչակիրների ուղեկցողը, այնուհետև ուղեկցել է Բալդուինի ջոկատը՝ դեպի Եփրատ[1]։ Նա հավանաբար կապեր է ունեցել Կոստանդնուպոլսի արքունիքում։ Աախենացին տեղեկացնում է, որ Բալդուինը հանդիպել է իրեն Նիկեայում, որտեղ Բագրատը փախավ՝ հունաց կայսեր աչքից խուսափելու համար։ Բագրատին Ախենացին ռազմական գործերում նկարագրում է, որպես դավադիր և շատ փորձառու մարդ, որի հեղինակությունը լայնորեն տարածված էր ամբողջ Հայաստանով, Սիրիայով և Հունաստանով[2]։ Նա այն մեկն էր, որն առաջին խաչակրաց արշավանքի մասնակիցներին ուղղեկցեց Նիկեայից դեպի Փոքր Ասիա[3]։ Հայ բնակչության օգնությամբ Բալդուին Բուլոնացուն հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Թել Բաշարը, Ռավենդան (Ռավենել) և այլ քաղաքներ, որից հետո Բագրատին հանձնեց Ռավենդանը[2]։ Հետագայում Բագրատին վտարեցին Ռավենդանից[4]։ Հաստատվելով Կիլիկիայի սահմաններում՝ նա մոտ 1098 թվականին դարձավ Գուրիսի շրջանի (կամ Կուրիս, Կուրխուս) կառավարիչ։ 1116-1117 թվականներին, հայկական իշխանների ունեցվածքի բռնագրավման հաշվին, Եդեսիայի կոմսության տարածքը զգալիորեն աճեց։ Վասիլ Տղայից զավթեցին Քեսունը, Ռաբանը, Բեհեսնին, Հռոմկլան և հնարավոր է, նաև Հիսն Մանսուրը։ Միևնույն ժամանակ, Պիրի իշխանությունից վտարվեց արքայազն Ապլղարիբը, իսկ Գուրիսից՝ Բագրատ Կամսարականը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Степаненко В. П. // Совет двенадцати ишханов" и Бодуэн Фландрский. К сущности переворота в Эдессе (март 1098 г.) // Античная древность и средние века: Пробл. социал. развития. — Свердловск, 1985. — С. 82—92 [1] архив Արխիվացված 2015-09-24 Wayback Machine
  2. 2,0 2,1 А.П Каждан. // Армяне в составе господствующего класса Византийской империи в 11-12 вв. // Гл.1 ч.13"Кокковасилии" стр-ца 42-43 // АН АрмССР 1973 г.
  3. В. П. Степаненко // Из истории международных отношений на ближнем востоке XII в. Княжество Васила Гоха и Византия // Античная древность и средние века. — Свердловск, 1980. — Вып. 17. — С. 34-44 [2] архив Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  4. 4,0 4,1 Степаненко В. П. // Рубениды Киликии и графы Эдессы в первой половине XII в: (К структуре графства Эдесского)] // Античная древность и средние века: Византия и сопредельный мир. Свердловск, 1990. С. 151—159 4 архив Արխիվացված 2012-10-12 Wayback Machine