Գող Վասիլ (լատին․՝ Cavasilius, արաբերեն՝ Բասիլ էլ Էրմենի, 11-րդ դար - հոկտեմբերի 12, 1112), Կիլիկիայի հայ իշխան, Կամսարականների տոհմից։ Իշխել է Քեսունում, Մարաշում, Հռոմկլայում և այլ գավառներում։ Նրանից վասալական կախման մեջ են եղել մի քանի մանր հայ իշխաններ։ Գող Վասլի մոտ են ապաստանել սելջուկներից պարտված Կապադովկիայի հայ իշխանները։ 1101 —1105 թվականներին նրա տիրույթներում է գտնվել հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերը։ Գող Վասիլը հաջողությամբ ետ է մղել սելջուկների հարձակումները (1107, 1108

Գող Վասիլ
Ծնվել է11-րդ դար
Մահացել էհոկտեմբերի 12, 1112
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունգերիշխան
ԵրեխաներՎասիլ Տղա

1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը[1]։

Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խաչակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103 թվականին Բոլդուին Եդեսացուն՝ 1108 թվականին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112 թվականին գող Վասիլը Տանկրեդ Անտիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տիրույթների զգալի մասը։ Ենթադրվում է, որ «Գող» մականունը գող Վասիլը ստացել է իր ռազմական հաջողությունների համար։ Կա նաև տեսակետ, որ «գող» բառն ունի գրաբար հայերենի ծագում։ Այսինքն` «գող» բառը նշանակում է, ոչ թե խլել, հափշտակել, այլ գրավել, վերցնել(ըստ Հրաչյա Աճառյանի բառարանից)

Գրականություն խմբագրել

  • Սմբատ Սպարապետ (Գունդը ստաբլ), Տարեգիրք, Վնտ․, 1956։
  • Մատթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե․, 1973։z
  • Микаелян Г․, История Киликийского Армянского госу–дарства, Е․, 1952(ռուս.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gérard Dédéyan, « Les princes arméniens de l'Euphratèse et l'Empire byzantin… », op. cit., p. 84
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 150