Բագրավան (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Բագրավան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք։ Այն իր մեջ ընդգրկում է Նորշեն և Բագրավան բնակավայրերը։ Հնում կոչվել է Բուղդաշեն (բուղդա՝ հաց և շեն արմատներից)։ 1980 թ․ դրությամբ զբաղվել է հացահատիկի մշակությամբ, մեղվաբուծությամբ։ (1980 թվականի դրությամբ)։ Բագրավանը հիմնել են նույն շրջանի Շիրակավան գյուղից եկած բնակիչները, 1894 թվականին։

Գյուղ
Բագրավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱնի
Հիմնադրված է1873 թ.
Այլ անվանումներԲուղդաշեն,Դարաքենդ
ԲԾՄ1460 մ
Կլիմայի տեսակբարեխառն
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն959[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+4
Բագրավան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բագրավան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

 
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Ալաշկերտի, Բասենի և Մուշի գյուղերից։

Բագրավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 185 439 598 948 856 779 816 999 818 802

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բագրավանում կան եկեղեցի և խաչքարեր,նաև մատուռ ՝Սուրբ Ավետիս անունով։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գյուղն ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկայան։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։