Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաբելոն (այլ կիրառումներ)

Բաբելոն (անգլ.՝ Babel), 2006 թ. նկարահանված միջազգային դրամա, որի ռեժիսորն է մեքսիկացի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, իսկ սցենարիստը Գիլերմե Արիագան։ «Բաբելոնը» առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Ավելի ուշ ֆիլմը շահել է «Ոսկե Գլոբուս» որպես տարվա լավագույն դրամա, և առաջադրվել յոթ «Օսկարի»` ստանալով մեկը երաժշտության համար։

Բաբելոն
անգլ.՝ Babel
Երկիր ԱՄՆ[1][2][3][…]
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2][4]
 Ֆրանսիա[5]
Ժանրդրամա
Թվականմայիսի 23, 2006[6] և դեկտեմբերի 21, 2006[7]
Լեզուանգլերեն[1][5]
ՌեժիսորԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու
ՊրոդյուսերԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու և Սթիվ Գոլին
Սցենարի հեղինակԳիլյերմո Արիագա և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
ԴերակատարներԲրեդ Փիթ, Քեյթ Բլանշետ, Ադրիանա Բարասա, Գաել Գարսիա Բեռնալ, Ռինկո Կիկուտի, Կոձի Յակուսյո, Էլ Ֆենինգ, Նաթան Գեմբլ, Մայքլ Պենյա, Քլիֆթոն Քոլինս, Մոհամեդ Ախզամ, Փիթեր Ուայթ, Դրիսս Ռուխ, Մայքլ Մելոունի, Հարիեթ Ուոլթեր, Գատոսի Նիկաիդո, Դերմոթ Քրաուլի, Տրեվոր Մարտին, Մեթիլոք Գիբս, Անդրե Ումանսկի, Ռոբերտ Ֆայֆ, Էմիլիո Էչևառիա, Սիգեմիցու Օգի, Աարան Սփիրս, Ռ. Դ. Քոլ, Կաորի Սիմիձու, Այակա Կոմացու, արքայադուստր Մարգարետ, Ալեքս Ջենինգս, Կանա Հարադա և Մոնիկա դել Կարմեն[8]
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
ՄոնտաժԴուգլաս Քրայս և Սթիվեն Միրիոուն
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ, Տոկիո, Կալիֆոռնիա, Ճապոնիա և Մարոկկո
Նկարահանման վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ, Սան Դիեգո, Ճապոնիա, Մարոկկո, Դրամհելլեր և Սան Իսիդրո
ԿինոընկերությունParamount Vantage, Summit Entertainment, Central Films և Media Rights Capital
Տևողություն142 րոպե
Բյուջե25 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Մարոկկո խմբագրել

Հարավային Մարոկկոյում Աբդուլլան գնում է 270 Winchester հրացանը իր հարևանից և տալիս այն իր երկու տղաներին` Յուսեֆին և Ահմեդին և ուղարկում պահելու ոչխարի հոտը։ Նրանք որոշում են փորձարկել զենքը։ Յուսեֆը կրակում է հեռվում անցնող տուրիստական ավտոբուսի վրա և ծանր վիրավորում Սյուզանին՝ մի ամերիկացի կնոջ, ով իր ամուսնու՝ Ռիչարդի հետ էր։ Տղաները հասկանալով, թե ինչ են արել, որոշում են թաքցնել զենքը։ Մարոկկոյի ոստիկանությունը, կասկածելով ահաբեկչության մեջ, գտնում է Հասսանին։ Նա ասում է, որ այդ զենքը ստացել է մի ճապոնացուց, հետո վաճառել իր հարևանին։ Երեխաները ամեն ինչի մասին պատմում են իրենց հորը և նրանք փախչում են տնից սարերը։ Ոստիկանները գտնում են նրանց, տեղի է ունենում փոխհրաձգություն և Ահմեդը վիրավորվում է, նրա եղբայրը դադարեցնում է կրակը և հանձնվում։ Այդ ժամանակ ավտոբուսը տեղափոխում է վիրավոր Սյուզանին մոտակա գյուղը։ Այստեղ տեղի անասնաբույժը կարում է Սյուզանի վերքը և նրանք սպասում են ուղղաթիռի, որը գալիս է վերջում։ Հինգ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզանին ուղարկում են իր տուն։

Ճապոնիա խմբագրել

Սյուժետային այս գիծը պատմում է մի ճապոնացի խուլ անչափահաս աղջկա՝ Չիեկոի մասին։ Նա ուզում է հասկացված լինել իր աշխարհում, իր շրջապատում, որից նա առանձնացած է։ Դա փորձում է անել ճապոնացի դետեկտիվ Կենյին, որը իրականում փնտրում էր նրա հորը՝ Յասիխիրոին, ում զենքից տեղի է ունեցել կրակոցը Մարոկկոյում։

ԱՄՆ / Մեքսիկա խմբագրել

Ամերիկայում Սյուզանի և Ռիչարդի երկու երեխաները գտնվում են Ամելիայի՝ մեքսիկացի կնոջ խնամակալության տակ։ Այդ ժամանակ տեղի է ունենում իր որդու հարսանիքը Մեքսիկայում։ Ամելիան որոշում է տանել երեխաներին իր հետ՝ նախընտրելով չհրաժարվել մասնակցությունից։ Նրա զարմիկ Սանտյագոն տեղափոխում է նրանց սահմանից այն կողմ։ Երեխաները ականատես են լինում մեքսիկական մեծ հարսանիքի, որը նրանց և ուրախացնում է և զարմացնում։ Հարսանիքից հետո Սանտյագոն մեքենայով հետ է տանում Ամելյային և երեխաներին, սակայն նրանց չեն թողնում անցնել սահմանը։ Սանտյագոն կտրում է սահմանը և քշում մեքենան դեպի անապատ, որտեղ նա իջեցնում է նրանց։ Շուտով Ամելյային գտնում է ամերիկյան ոստիկանությունը, որից հետո գտնվում են նաև երեխաները։ Ամելյային հետ պետք է ուղարկեն Մեքսիկա, քանի որ նա անօրինական էր աշխատում Ամերիկայում 16 տարի։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Բրեդ Փիթ Ռիչարդ
Քեյթ Բլանշետ Սյուզան
Մոհամեդ Ակզամ Անվար
Գաել Գարսիա Բերնալ Սանտյագո
Ադրիանա Բարազա Ամելիա
Կոջի Յակուշո Յասիհիրո
Ռինկո Կուկուչի Չիեկո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել