Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

Ալեխանդրո Գոնսալես Ինյառիտու (իսպ.՝ Alejandro González Iñárritu, օգոստոսի 15, 1963(1963-08-15)[3][4][5][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6]), Մեքսիկացի կինոռեժիսոր, բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, այդ թվում նաև Օսկար-ի 3 մրցանակ «Բըրդմեն» ֆիլմի համար։

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու
Alejandro González Iñárritu
Ծնվել էօգոստոսի 15, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկա
ԿրթությունԻբերոամերիկյան համալսարան
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և  Իսպանիա
Գործունեության տարիներ1986-այժմ
ԱզգությունՄեքսիկացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր և մոնտաժող
Ոճ(եր)Դրամա
ԱմուսինՄարիա Էլադիա (2 երկեխա)
Պարգևներ
IMDbID 0327944

Կենսագրություն խմբագրել

Ալեխանդրո Գ․ Ինյառիտուն ծնվել է Մեխիկոյում 1963 թվականի օգոստոսի 16-ին։ 1984 թվականից սկսել է իր դոջեյի կարիերան մեքսիկական շատ հայտնի WFM ռոք-ռադիոկայանում, որտեղ էլ հետո հանդես է եկել որպես երաժշտական հաղորդումների պրոդյուսեր։ 1987 թվականին Ալեխանդրոն գլխավորեց Magia Gigital հեռուստաշոուն։ 1988 թվականից մինչև 1990 թվականները զբաղվեց 6 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսինգով։ 1990 թվականին Ինյառիտուն նշանակվեց որպես գեղարվեստական ղեկավար մեքսիկական խոշորագույն հեռուստաընկերությունում՝ Televisa-ում։ 1991 թվականին հիմնադրեց Zeta Film պրոդյուսերական ընկերությունը։ Նույն ժամանակահատվածում նա ուսումնասիրում էր ռեժիսորական արվեստն ու նկարահանում գովազդային հոլովակներ։

1995 թ․-ին Ինյառիտուն ստեղծեց իր առաջին միջնամետրաժ հեռուստաֆիլմը՝ «Detrás del Dinero»-ն, Միգել Բոսեյի մասնակցությամբ։

Ալեխանդրոյի լիամետրաժ դեբյուտը եղավ 2000 թվականին։ Դա Գիլյերմո Արրիագայի սցենարով նկարահանված «Amores Perros» (Քած սեր) ֆիլմն է, որն Ինյառիտուին բերեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում նաև Օսկարի նոմինացիա, որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, և, իհարկե, միջազգային ճանաչում և փառք։

Նկարահանելով գովազդային հոլովակ «BMW»-ի համար, և մասնակցելով «Սեպտեմբերի 11» դրամատիկ կինոպրոեկտին, Ինյառիտուն նկարահանեց իր երկրորդ ֆիլմը՝ «21 Գրամ»-ը՝ Շոն Փենի, Նաոմի Ուոթսի և Բենիսիո Դել Տորոյի մասնակցությամբ։ Ֆիլմը համարվում է «Amores Perros»-ի ոճական շարունակությունը։

2006 թվականին Ինյառիտուն նկարահանում է իր Բաբելոն դրաման՝ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ։ Ֆիլմը արժանանում է «Ոսկե Գլոբուսի», որպես լավագույն դրամատիկ ֆիլմ և Ինյառիտույին բերում «Օսկար»-ի առաջին նոմինացիան, որպես լավագույն ռեժիսոր։

«Amores Perros»-ը, «21 Գրամ»-ը և «Բաբելոն»-ը համարվում են Ինյառիտույի տրիլոգիան մահվան մասին։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1996 — Նշանաբան / Timbre, El (կարճամետրաժ)
  • 2000 — Amores perros
  • 2001 — The Hire: Powder Keg (կարճամետրաժ)
  • 2002 — Սեպտեմբերի 11 («Մեքսիկա» էպիզոդը) / 11’09’’01 — September 11 (segment Mexico)
  • 2003 — 21 գրամ / 21 Gramos
  • 2006 — Բաբելոն / Babel
  • 2007 — Ամեն մեկն իր ֆիլմն ունի / Chacun son cinéma — эпизод «Анна»
  • 2010 — Բյութիֆուլ / Biutiful
  • 2014 — Բըրդմեն / Birdman
  • 2015 — Փրկվածը / The Revenant

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ինյառիտուն «Սեանս» կայքում Արխիվացված 2008-07-28 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու» հոդվածին։