Աքսել Կիսիլոֆ
Աքսել Կիսիլոֆ ( իսպ.՝ Axel Kicillof․ սեպտեմբերի 25, 1971[3], Բուենոս Այրես, Արգենտինա ), Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ։ Բուենոս Այրեսի ներկայիս նահանգապետ։
Աքսել Կիսիլոֆ | |
Կուսակցություն՝ | Խուստիսիալիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բուենոս Այրեսի համալսարան և Բուենոս Այրեսի ազգային համալսարան (1990)[2] |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 25, 1971[3] (52 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կայք՝ | axelgobernador.com |
Ինքնագիր | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում։ Հոգեբան Նորա Բարենշտայնի և հոգեվերլուծաբան Դանիել Կիսիլոֆի երկրորդ երեխան էր․ ծնողները երկուսն էլ աշքենազի հրեաներ էին։ Նա մեծացել է Ռեկոլետայի շրջանում[4][5]։ Երբ Աքսելը 22 տարեկան էր, նրա հայրն ինքնասպան եղավ։
1984-1989 թվականներին Կիսիլոֆը սովորել է ծննդավայրի Ազգային դպրոցում։ 1990-1995 թվականներին ուսանել է Բուենոս Այրեսի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով պետական հատվածի տնտեսագետի մասնագիտություն։ 1997-2005 թվականներին եղել է Բուենոս Այրեսի համալսարանի ասպիրանտ, ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ պաշտպանելով դոկտորական ատենախոսություն, որը հետագայում հրատարակվել է գրքի տեսքով, «Génesis y estructura de la Teoría General de Lord Keynes» վերնագրով[6]։
Համալսարանում Կիսիլոֆն աչքի է ընկել առաջնորդի հատկանիշներով. եղել է «Tontos pero No Tanto» ուսանողական կազմակերպության ղեկավարը, «La Cámpora» երիտասարդական խմբի անդամ, ուսանողների կողմից ընկալվել որպես «ռոք աստղ»։
1989-2001 թվականներին Կիսիլոֆը քննադատել է նեոլիբերալիզմի քաղաքականությունը Արգենտինայում[7]։
Կենսագիրն Աքսել Կիսիլոֆին բնորոշել է որպես «տնտեսագիտության գուրուի, ով նվաճել է Քրիստինա Կիրշներին»[8], քանի որ նա մեծ դեր է խաղացել 2012 թվականին YPF էներգետիկ ընկերության վերաազգայնացման գործում[9]։ 2013-2015 թվականներին Կիսիլոֆն զբաղեցրել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների ձևավորած կառավարության կազմում, իսկ 2015-2019 թվականներին եղել է Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամ՝ ընտրված Բուենոս Այրեսից .
Երկեր խմբագրել
Գրքեր խմբագրել
- Fundamentos de la Teoría General. Las consecuencias teóricas de Lord Keynes. [Fundamentals of the General Theory. The theoretical consequences of Lord Keynes.] Buenos Aires, EUDEBA, Buenos Aires, 2008.[10]
- Axel Kicillof (2018). Keynes and The General Theory Revisited. Taylor & Francis. ISBN 978-1-351-60125-2.
Գիտական հոդվածներ խմբագրել
Կիսիլոֆը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ (մի մասը՝ այլոց հեղինակակցությամբ), որոնք լույս են տեսել տնտեսագիտական հեղինակավոր ամսագրերում, որոնց թվում են Realidad Económica-ն, II Encontro InterNaciónal da Associação Keynesiana Brasileira, Desarrollo económico - revista de ciencias sociales-ը, I Jornada de Economía Política de la Universidad Nacional de General Sarmiento-ն, I Jornadas de Economía Crítica, Capital and Class-ը, Jornadas de Epistemología de las Ciencias Económicas-ը[11]
- De Smith a Keynes: siete lecciones de Historia del Pensamiento Económico. Un análisis de las obras originales. [From Smith to Keynes: Seven historical lessons in economic thought. An analysis of the original works.] Buenos Aires, EUDEBA, 2010.978-950-23-1758-8[12]։ Ստորև նշված են նրա հեղինակած գիտական հոդվածներից մի քանիսը։
- La macroeconomía después de la Convertibilidad. In CENDA, La anatomía del nuevo patrón de crecimiento y la encrucijada actual. La economía argentina período 2002-2010, Ed. Atuel. Buenos Aires, Colección Cara o Ceca, 2010. Co-authored with Agis, E.; Girard, C.; and Marongiu, F.[11]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.lanacion.com.ar/politica/axel-kicillof-sera-vice-alberto-fernandez-pj-nid2603350/
- ↑ 2,0 2,1 https://www.cnba.uba.ar/graduados/directorio/exalumnos/306276
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Francisco Peregil. «Kicillof, la cara guapa de la economía argentina». El País (Spain). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ Vaz, Gabriela. «Axel Kicillof en la mira». Diario EL PAÍS de Uruguay. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Formación Académica». Axel Kicillof CV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Rebossio, Alejandro (2014 թ․ օգոստոսի 25). «Un keynesiano aupado por la crisis». El País. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «El creyente: ¿Quién es Axel Kicilloff?». Amazon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Axel Kicillof and family». Vanity Fair. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Axel Kicillof». Eudeba. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 11,0 11,1 «Publicaciones». Axel Kicillof CV.
- ↑ «Axel Kicillof». Boutique de Libro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Աքսել Կիսիլոֆի CV
- Александра Петрачкова Как Аргентина завела себе русского Распутина от экономики Republic
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Էռնան Լորենսինո |
Էկոնոմիկայի նախարար 2013–2015 |
Հաջորդող: Ալֆոնսո Պրատ-Գայ |
Նախորդող: Մարիա Էուխենիա Վիդալ |
Բուենոս Այրեսի նահանգապետ 2019–մինչև օրս |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսել Կիսիլոֆ» հոդվածին։ |