Արևշատ Ավագյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևշատ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արևշատ Արամի Ավագյան (հոկտեմբերի 25, 1945(1945-10-25), Արմավիր - սեպտեմբերի 21, 2009(2009-09-21), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, նկարիչ։

Արևշատ Ավագյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1945(1945-10-25)
ԾննդավայրԱրմավիր
Մահացել էսեպտեմբերի 21, 2009(2009-09-21) (63 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Ստեղծագործություն(ներ)Նորայր Սիսակյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Arevshat Avagyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արևշատ Արամի Ավագյանը ծնվել է Հոկտեմբերյան քաղաքում 1945 թվականին։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Ստեղծագործել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Հեղինակ է հուշարձանների, դեկորատիվ աշխատանքների, դիմաքանդակների։ Աշխատանքները գտնվում են արտասահմանյան մի շարք երկրների թանգարաններում և պատկերասրահներում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[1]։ 1987 թվականին ստեղծել է Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակ քաղաքում։

 
Նորայր Սիսակյանի հուշարձանը Աշտարակում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արևշատ Արամի Ավագյան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.