«Արևի և անձրևի օր», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1967 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Արևի ու անձրևի օր
ռուս.՝ День солнца и дождя
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Սոկոլով
Սցենարի հեղինակԷդվարդ Ռաձինսկի
ԴերակատարներՍվետլանա Սավելովա, Ելիզավետա Տիմե և Միխայիլ Կոզակով
ԵրաժշտությունԳեորգի Պորտնով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն71 րոպե

Սյուժեն խմբագրել

7-րդ դասարանցիներ Կոլյա Մուխինը և Ալյոշա Կրոնովը սովորում են նույն դասարանում, բայց միմյանց հանդեպ համակրանք չեն զգում, քանի որ Կոլյան գերազանցիկ է, իսկ Ալյոշան՝ ծույլիկ և խուլիգան։ Մի օր Ալյոշայի մեղքով նրանք դասերի ժամին շրջում են քաղաքում և ամբողջ օրը միասին անցկացնում, իսկ նրանց հետ տեղի ունեցած իրադարձությունները նրանց օգնում են ոչ միայն միմյանց ավելի լավ ճանաչել, այլև ինչ-որ բանով փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ։

Դերերում խմբագրել

  • Սաշա Բարինով – Ալյոշա Բրոնով
  • Տոլյա Պոպով – Կոլյա Մուխին
  • Սվետլանա Սավելովա – Սվետա, Ալյոշայի քույրը
  • Ելիզավետա Տիմե – Ելենա Սերգեևնա, դերասանուհի
  • Միխայիլ Կոզակով – դերասան Միշկա-Յապոնչիկի դերում
  • Տատյանա Պիլեցկայադերասանուհի Վերա Խոլոդնայայի դերում
  • Իոսիֆ Կոնոպատսկի – ռեժիսոր
  • Ալեքսանդր Սոկոլով – Ալյոշայի հայրը, տաքսու վարորդ
  • Վ. Գորբունովա – գանձապահուհի
  • Թամարա Կոլեսնիկովա – ռեժիսորի օգնական
  • Վիկտոր Նաբուտով – ֆիզկուլտուրայի ուսուցիչ
  • Ալեքսեյ Պետրենկոմատուցող ռեստորանում
  • Օլգա Չերկասովա – մաթեմատիկայի ուսուցչուհի
  • Թամարա Ավդեենկովա
  • Ալյոնա Լեսկովա
  • Վոլոդյա Մարկով
  • Յաշա Մելբերգ
  • Յուրի Օսկին – զինվորական (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վիկտոր Սոկոլով
  • Գլխավոր օպերատոր՝ Վլադիմիր Չումակ
  • Նկարիչներ՝ Եվգենի Գուկով, Ալեքսանդր Կոմպանեեց
  • Կոմպոզիտոր՝ Գեորգի Պորտնով
  • Հնչյունային օպերատոր՝ Բեթի Լիվշից
  • Օպերատորներ՝ Վալերի Ֆեդոսով, Վալենտին Կոմարով
  • Խմբագիր՝ Մ. Կուրաև
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ի. Իվանով, Դ. Հերցել, Ա. Ստեպանովա
  • Օպերատորի օգնականներ՝ Յու Վորոնցով, Վ. Միխայլով
  • Մոնտաժող՝ Թամարա Դենիսովա
  • Դիմահարդար՝ Լ. Կոռնիլովա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ս. Գոլովին
  • Տնօրեն՝ Իոսիֆ Շուրուխտ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Էդվարդ Ռաձինսկին իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ այդ ժամանակ բավական հայտնի լենֆիլմական ռեժիսոր Վիկտոր Սոկոլովիի «Արևի և անձրևի օր» կինոնկարն ընդհանրապես ոչ ոք չի տեսել։ Այն պարզապես պահել են դարակում[1]։ Սակայն, ըստ «Խորհրդային գեղարվեստական ֆիլմերի» ծանոթագրություններով կատալոգ, 1966-1967», «Արևի և անձրևի օրը» էկրաններին է հայտնվել 1968 թվականի մարտի 1-ին[2]։
  • Նկարահանումների դրվագում Միխայիլ Կոզակովն ու Տատյանա Պիլեցկայան խաղացել են իրենց ՝ դերասաններ, որոնք նկարահանվել են «Լենֆիլմում» բանդիտ Միշկա Յապոնչիկի և համր կինոյի աստղ Վերա Խոլոդնայայի դերերում «Լուսաբացին» օպերետում, որը 1964 թվականին գրել է կոմպոզիտոր Օսկար Սանդլերը՝ ուկրաինացի գրող Յուրի Սմոլիչի «Լուսաբացը ծովում» վեպի մոտիվներով, որը պատմում է Օդեսայում քաղաքացիական պատերազմի իրադարձությունների մասին[3]։
  • Միխայիլ Կոզակովի հիշողություններից. «Ես խաղում եմ ինքս ինձ՝ դերասան Միխայիլ Կոզակովին, որը նկարահանվում է «Լուսաբացին» կինոօպերետում՝ որպես օպերետային կատակերգու Միշկա-Յապոնչիկի դերում։ Այսպիսով, երկու դերեր մեկ դերի մեջ՝ ես և կերպարը, որին ես խաղում եմ։ Ես սարսափելի երախտապարտ եմ ռեժիսոր Վիկտոր Սոկոլովին իմ այս աշխատանքի համար։ Նրա օգնությամբ ծաղրերգական տեսանկյունից ես խաղացել մի փոքր էտյուդ կինոյում դերասանի աշխատանքի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Российская газета» № 4974 (150) от 13 августа 2009 г. «Судьба за кадром» Интервью Эдварда Радзинского(չաշխատող հղում)
  2. Советские художественные фильмы (1966—1967) ред. Павлова М., Боровков В. М.: Нива России, 1995
  3. История романа «Рассвет над морем» и оперетты «На рассвете»

Արտաքին հղումներ խմբագրել